Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորությունները Իրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. Axios Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ 2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան Հունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքը Երկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ» Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Թենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնել Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը

Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքըԵրկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքներըՈւկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել էԹենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնելԲավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. ՓաշինյանՄոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսըԲորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)
Հայաստան

Սեւանա լճից բաց թողնվող ոռոգման ջրի 50 տոկոսը կորում է (տեսանյութ)

Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանի տվյալներով՝ Սևանից դեռ 166 միլիոն խմ ջուր են բաց թողել, արդեն Սեւանը 15 սանտիմետրով իջել է. «Հլը օգոստոսին էլ պիտի ջրես դաշտերը, խաղողը հլը սեպտեմբերին էլ են ջրում»:

Եվս 100 միլիոն խորանարդ մետր խորհրդարանի հուլիսի 4-ին ընդունված օրենքով Սեւանը դեռ պետք է դատարկվի: Խնդիրն, ըստ էներգետիկ փորձագետի, այն է, որ Սեւանի մակարդակը չպետք է իջնի, այն պետք է թեկուզ դանդաղ տեմպերով բարձրանա, որպեսզի իր էկոհամակարգը պահպանվի. «Օրենք ենք ընդունել, որ՝ չէ, Սեւանի մակարդակը պետք է բարձրացնենք մինչեւ ունենանք 1903 մետր, էսօր ունենք 1900, 9 մետր, որից 0,15-ը արդեն իջել է»:

Սեւանից տարբեր տարիներին միշտ էլ ջուր է բաց թողնվել՝ 170 միլիոն խորանարդ մետրի եւ նույնիսկ ավելիի սահմաններում, սակայն այս տարի առաջին անգամն է, որ դա հանգեցնում է ջրի մակարդակի իջեցմանը. «Անցած տարի, օրինակ, բարձրացել է 20 քանի սանտիմետրով եւ այլն, էս տարի էլ պիտի բարձրանար: Լրացուցիչ 100 միլիոն անցած տարի բաց չեն թողել: Այս տարի իջացրին մեծ արագությամբ, եթե էդ ամբողջ 170-ը պիտի բաց թողնեին 4-5 ամսվա ընթացքում, բաց թողեցին ոչ լրիվ մեկ ամսվա ընթացքում»:

Սեւանին առայժմ ոչնչով չի կարողանում օգնել նաեւ Արփա-Սեւան թունելը: Այն ամբողջ ծավալով չի աշխատում, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ դադարեցնում է իր աշխատանքը թունելում առաջացող ճեղքվածները փակելու պատճառով. «Չէ՞ որ նրա վրա ժայռեր են, բան են, ցնցումներից, թե ինչից այնտեղ ճեղքվածներ են ստեղծվել»:

Սեւանին ոչնչով չի կարողանում օգնել նաեւ Որոտան-Արփա կոլեկտորը, որն արդեն 10 տարի պատրաստ է եւ Որոտան գետից ջուր պետք է հասցնի Արփային Սեւանա լիճ թափվելու համար: Որոտանից ոչ մի կաթիլ ջուր չի հասնում Սեւանա լիճ: Հիմնական խնդիրն այն է, որ կարելի է խուսափել Սեւանա լճի մակարդակի անկումից: Դրա համար պետք է խուսափել ջրի կորուստներից: Մյուս կողմից, ոռոգողների համար մեծ խնդիր են դարձել հիդրոէլեկտրակայանները, որոնք, օրինակ, միայն Արփա գետի վտակների վրա 10-ից ավելի են: Դրանցից մի քանիսը նույնիսկ խմելու ջրի պաշարներով են աշխատում. «Պարզվում է, որ փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար թույլատրել են 7 թե 8 տեղում խմելու ջրի ցանցը օգտագործել փոքր հիդրոկայան կառուցելու համար»։

Հիդրոէլեկտրակայանների նման շահագործումը փոքրացնելուն կարող էր նպաստել արեւային էներգիան: Հենց Սեւանի վրա, ըստ էներգետիկ փորձագետի, կարելի է դնել արեւային մարտկոցներ, որոնք լիճը կպաշտպանեին արեւի ուղղակի ճառագայթներից. «Սեւանից տարեկան գոլորշանում է մոտավորապես 1 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր ջուր»:

Ի դեպ, ըստ փորձագետի, Սեւանից ջրառը քչացնելուն շատ կօգնեին նաեւ ջրամբարները, սակայն դրանք առայժմ նախագծեր են, կառավարությունը զբաղվում է դրանցով: