Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում 110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար Այս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար Սահմանադրական դատարանի նիստը ուղիղ ԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը

Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Արցախում ամուսիններ կան, որ երկար ժամանակ մեքենայում են գիշերում, տանիք չունեն. Մետաքսե Հակոբյան

Արցախում սոցիալական եւ հումանիտար խնդիրներ չլինելու մասին հայտարարությունը պոպուլիզմ է, Արցախում խնդիրները բազմաթիվ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Այդ արտահայտությունը միայն մի բառով կարելի է բնութագրել՝ պոպուլիզմ, երբ իշխանությունը ընդհանրապես ոչինչ չի անում եւ խոսում է չարածի մասին, որ երեւի երազում էր անել։ Բացարձակ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ խնդիրները բազմաթիվ են։ Երեկ մի մարդու հետ էի խոսում, ով կնոջ հետ մեքենայի մեջ էր արդեն երկար ժամանակ անցկացնում գիշերները, որովհետեւ տարրական կեցության հարցը, տանիք ունենալու հարցը չեն կարողանում լուծել։ Այդպիսի դեպքերը բազմաթիվ են, որովհետեւ Արցախում վարձով տուն գտնելը գրեթե անհնար է, եթե գտնեն էլ, աստղաբաշխական թվերով, եւ երբ իշխանությունները ասում են՝ վերադարձեք եւ ձեր կեցության հարցը վարձավճարների փոխհատուցմամբ լուծվելու է, այդ կոչով մարդիկ եկան եւ 12 օր առաջ են սկսել մասնակի ինչ-որ փոխհատուցումներ անել մի քանի հոգու, դրանք հիմնականում արված չեն, եւ այն տների տերերը, որոնք իրենց բնակարանները վարձով էին տվել, խնդրում են լքել բնակարանները, որովհետեւ մարդիկ չդեն կարողանում վճարել վարձերը»,-ասաց նա` նշելով, որ մեքենայում գիշերող ընտանիքը հանձնված տարածքներից է, սկզբում Ստեփանակերտում են վարձով բնակարան գտել, բայց բնակարանի տերը նրանց խնդրել էր լքել բնակարանը։

Պատգամավորի խոսքով` խնդիրները շատ-շատ են՝ սկսած սննդից, վերջացրած հագուստով։

 

«Այսօր Ֆրանսիայից հումանիտար օգնություն էինք ստացել եւ մեր կուսակցության միջոցով տեղահանվածների համար վերմակներ, տաքացուցիչներ էինք բաժանում։ Եթե տեսնեիք, թե ինչքան մարդ էր եկել եւ ուներ դրա կարիքը իրականում: Խոսում են, որ մարդիկ ունենան, թե չունենան, միեւնույնն է՝ գնում են, ուզում են ավելին ստանալ, հավատացեք՝ հնարավոր է լինեն այդպիսի դեպքեր, բայց դրանք շատ չեն։ Հիմնականում մարդիկ իրական կարիքից դրդված, ամաչելով մտնում են ստանալու այդ օգնությունը։ Երեք ամսից ավելի անցել է, բայց մարդը դեռ անգամ հագուստի խնդիր ունի։ Ի՞նչ հումանիտար կարիքները բավարարելու մասին կարող է խոսք լինել։ Իշխանությունները դեռեւս խոսում են։ Խոսում են 68 հազարների, դրան գումարած 15 հազարների մասին, 300 հազարների մասին, այսօր շատ-շատերը այդ գումարները չեն ստացել։ Ծրագրով հաստատվել է, որ շահառու են, բայց գումարը չլինելու պատճառով չեն ստացել»,-ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով` արցախցիների մի մեծ մաս էլ հյուրանոցներում են։

«Թե ընտանիքները երեխաների հետ որքան կարող են հյուրանոցներում ապրել, թող իշխանությունները պատասխանեն»,- հավելեց նա։

Ավելի վաղ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Արցախում այս պահին ոչ մի սոցիալական և հումանիտար խնդիր չկա, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նաև սոցիալական անվտանգության երաշխավորը, Հայաստանի և Արցախի կառավարությունները համատեղ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում: