Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ. արցախցին՝ Շուշիի գրավման մասին (տեսանյութ)
«Շուշիի գրավումն անհասկանալի է, ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղի մեջ: Այն ինձ հիշեցնում է Շահումյանի գրավումը: Ես շահումյանցի եմ, և երբ վերցրեցին Շահումյանը՝ այդ ժամանակ մեր ֆիդայիները դիրքերում էին, ու դրանք հանձնված չէին: Այսինքն, Շահումյանը կորցրեցին այն դեպքում, երբ դիրքերը չէինք զիջել: Այս իրավիճակը կրկնվեց Շուշիի դեպքում»,- ասուլիսի ժամանակ ասաց Շուշիի բնակիչ Լիանա Մինասյանը:
«Շուշին Արցախի կենտրոնում է գտնվում, ու անհասկանալի է, թե ադրբեջանցիներն ինչպես հայտնվեցին այնտեղ, եթե հաշվի առնենք նրանց վախկոտ բնավորությունը: Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ: Մենք մինչև վերջ եղել ենք քաղաքում, այն չենք հանձնել: Ամեն մեկն իր հերթին՝ պայքարել է քաղաքի համար: Ու հիմա ինձ համար ծանր է լսել «փախստական» բառը: Ես երրորդ անգամ եմ դառնում փախստական: Բաքվի հայ եմ, ամեն ինչ թողեցինք այնտեղ: Հանձնեցինք նաև Շահումյանը… Հարցն այն չէ, որ տուն ենք կորցրել, այլ այն է, որ կորցրել ենք հույսը: Չկա ապրելու տեղ, չգիտես՝ ինչով զբաղվես: Շնորհակալ ենք մեզ օգնող մարդկանց, շատերն օգնության ձեռք մեկնեցին, բայց մենք կորցրել ենք այն վայրը, որը մեզ հարազատ էր, իսկ դա շատ ծանր է: Շնորհակալ ենք նաև ցուցաբերվող սոցիալական աջակցության համար: Բայց դուք ձեզ պատկերացրեք՝ 300.000 դրամը ձեռքին և փողոցում: Մեզ պետք է աշխատանք, որ անձամբ աշխատենք: Բոլորն էլ ունեն մասնագիտություն»,- նշեց նա:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...