«Մեր երկու երիտասարդ հերոսների՝ Աբգար Նազարյանի և Սուրեն Եսայանի զոհվելու լուրը հաստատվել է». ՀՖՀՀ
Հայաստանում ֆրանսիական համալսրանից հայտնում են.
«Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրկին վշտով է պարուրվել․ մեր երկու երիտասարդ հերոսների՝ Աբգար Նազարյանի և Սուրեն Եսայանի զոհվելու լուրը հաստատվել է։ Ընդունվելով ՀՖՀՀ՝ նրանք գուցե պատրաստվում էին նվաճել աշխարհը՝ որպես փայլուն և անաչառ ուսանողներ։ Կռվի ավարտից հետո նրանց մտերիմները նորություն չունեին։
Մենք հետևում էինք ամենափոքր հույսի նշույլին անգամ։ Ամեն օր մենք ապրում էինք պարադոքսի մեջ՝ կասկածել ամենավա՞տը, թե՞ հրաշքի սպասել։ Նրանց անշարժ և անէացած մարմինների հայտնաբերումն ազդարարեց մեր վերջին հույսերի ավարտը։ Նրանք ընկան մարտում՝ դեռ 20 տարին չբոլորած։ Յուրաքանչյուրն ուներ խոստումնալից ապագա՝ ծիծաղով, քնքշությամբ ու ստեղծարարությամբ ողողված։ Ի՜նչ դաժան է այս երիտասարդ կյանքերի կորուստը»։
Իրավաբան.net


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն