Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկանների Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան Երևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան Հայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազում ՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են Քաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում են

«Հիմա փորձում եմ տոմս գնել՝ Հայաստան մեկնելու համար». Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկաններիԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներԻսրայելի թիվ 1 ինքնաթիռը լքել է երկիրը՝ Իրանի հետ հնարավոր սրացման պատճառով․ The Times of IsraelԱրտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համարՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքովԻնչու է հարցաքննության հրավիրվել Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձակված հորըՉորս հայ գերրիներ են վերադարձել ՀայաստանԵրևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբԿիանու Ռիվզը 61 տարեկանում դեռ կարող է իսկական ռոմանտիկ լինելԽուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Թուրքիայում հայտնաբերել են գիտությանը նախկինում անհայտ հին լեզվի ապացույցներNEO մարդանման ռոբոտը սովորում է ինքնուրույն արդուկել հագուստը և սանրել մազերըՄասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրելԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրՀանս–Դիտեր Ֆլիկը հաղթել է մարզչական կարիերայի բոլոր եզրափակիչներումՀայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն ԳրիգորյանՀայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազումՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված ենՔաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում ենՅուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովիՈւկրաինայի նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանըՀնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍՄեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններըԱՄՆ-ն մտադիր է կալանավորել Վենեսուելայի հետ կապված տասնյակ լցանավերը․ ReutersՖրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի ԳրենլանդիայումՊետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումըՄայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուսՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս ՄարագոսՀՀ կառավարությունն առաջարկում է պարզեցնել ԵԱՏՄ շրջանակներում հայ գործարարների համար փաստաթղթաշրջանառության գործընթացըՀայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերըԵթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանTRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելուՉգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում. Ֆինանսների փոխնախարարՄենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասինՏեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրվել է Քննչական կոմիտեԻնչքան ԵՄ-ի հետ համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ-ի անդամՖիդանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Արաղչիի հետՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Նիկոլ ՓաշինյանՀայաստանն աներկբա և միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա. BloombergՉի լինելու TRIPP որևէ ենթակառուցվածք, որտեղ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան (տեսանյութ)Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներինՁմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ ՀՀ ԱՆ
Հայաստան

Միջազգային պահանջներով պետական սահմանները որոշելիս առաջնային ուշադրությունը պետք է լինի բնակիչների իրավունքների վրա․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի տեղորոշմանը, ինչպես նաև հարցին, թե որ օրենքով պետք է դա կարգավորվի և ինչ հարցեր են հարկավոր հաշվի առնել։ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում ասվում է․

«Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ: Մարդու իրավունքների տեսանկյունից այս պնդումն ունի հետևյալ հիմքերը.

1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:

Դրանք չի կարելի նույնացնել ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները:

2. Այս մոտեցումն այլ հարցերի թվում մինչ այս պահը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և կենսական կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

3. Վերջապես, պետական սահմանի որոշման հարցերում որևէ մոտեցում կամ սկզբունք ընտրելիս պետք է պատասխանել առնվազն երկու ստուգող հարցի ՝ 1) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, 2) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում կամ խախտում է մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներն ու արդյոք բխում է իրավունքի գերակայության պահանջից:

4. Նախ, ակնհայտ է, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի կարգավորումները վերաբերում են վարչատարածքային միավորների ներքին սահմանագծմանը և չեն կարող իրավական հիմք ծառայել այլ պետությունների հետ սահմանների որոշման գործընթացների համար: Այսինքն՝ այս օրենքը պարզապես վերաբերում է Հայաստանի մարզերի կամ համայնքների վարչական սահմանների որոշմանը:

5. Հետևաբար, վարչատարածքային բաժանումը իրավական նշանակություն կարող է ունենալ, երբ անհրաժեշտ է սահմանազատել, օրինակ, համայնքային մարմինների կամ մարզերում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները իրենց վերաբերող հարցերում:

6. Երկրի ներսում վարչատարածքային միավորների սահմանների որոշումը կամ կոնկրետացումը կարևոր է այն դեպքերի համար, երբ, ասենք, կատարվել է հանցանք ու անհրաժեշտ է որոշել, թե, օրինակ, քննչական մարմնի որ մարզային ստորաբաժանումը պետք է գործը քննի կամ որ դատարանի դատական տարածքին է գործը վերաբերում:

7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը չի կարող մեկնաբանվել ու առավել ևս վկայակոչվել` որպես իրավական հիմք այլ պետության հետ մեր երկրի սահմանների տեղորոշման ու փոփոխության համար:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը վկայակոչելը հիմնավորելու համար ճիշտ չէ օգտագործել փաստարկ այն մասին, թե այն կիրառելի է օտար պետության հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացում, քանի որ մեր երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս օգտագործված են «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը կամ խոսք է գնում այդ երկրի հետ սահմանների մասին: ՀՀ սահմանների որոշման գործընթացում սա առավելագույնը կարող է լինել օժանդակող, երկրորդական նշանակության գործոն:

Ադրբեջանի դեպքում առավել ևս մեր երկրի պետական սահմանների որոշման իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ, որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականից:

8. Ըստ այդմ, Հայաստանի պետական սահմանի տեղորոշման ու փոփոխության, սահմանակից պետությունների, սահմանամերձ շրջանների ու միջազգային հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերն արդեն բոլորովին այլ նշանակություն ունեն և դրանց հիմնական սկզբունքները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով:

Այս օրենքը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում է նշված հարցերը լուծելիս, ի թիվս այլնի, ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության ու անվտանգության ղեկավար սկզբունքներով: «Պետական սահմանի մասին» օրենքը նաև ամրագրում է, որ պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է, որը երաշխավորում է պետական սահմանի անձեռնմխելիությունը:

9. Պետական սահմանների որոշման հետ կապված՝ պետության գործողությունների հիմքում պետք է լինի նաև մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու իրավունքի գերակայության երաշխավորման հիմնարար սկզբունքը: Այս մասին են վկայում միջազգային չափանիշներն ու փորձը:

10. Առհասարակ, սահմանների որոշման գործընթացը պետք է նախապատրաստվի ու իրականացվի հատուկ աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից, դրանք պետք է աշխատանքներ տանեն տեղերում, պետք է հատուկ այդ նպատակի համար լինեն պատշաճ իրավական հիմքեր, ներգրավվեն հատուկ մասնագետներ և այլն: Ընդ որում, այն սահմանակից երկու պետությունների մասնակցությամբ երկկողմ գործընթաց, որը պետք է լինի կանխատեսելի ու հստակ:

11. Միջազգային պահանջների համաձայն՝ երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը, սահմանային բնակավայրերի կադաստրային տեղեկատվությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն մասնավոր սեփականատերերին, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց սեփականությունից (բնակարան, հողատարածք, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտ և այլն): Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք:

12. Միջազգային պրակտիկայի համաձայն՝ սահմանների որոշման գործընթացում պետության առաջնահերթ խնդիրներից է լուծել սահմանային բնակիչների համար արոտավայրերի ու անտառների, ջրային պաշարների անվտանգ օգտագործման երաշխավորման հարցերը:

Այլ կերպ՝ գլխավոր չափանիշներից է այն, թե արդյոք սահմանների որոշման գործընթացի արդյունքում երաշխավորվում են սահմանային բնակչության կյանքի բնականոն պայմաններ, արդյոք լուծվում են բնակչության համար կենսական նշանակության օբյեկտների օգտագործման կամ հասանելիության հարցերը:

13. 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուսումնասիրությունները Հայաստանի սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք, Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ), համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից:

Օրինակ՝ մի դեպքում մարդիկ զրկվել են գյուղատնտեսական նշանակության մասնավոր ու համայնքային հողատարածքների, արոտավայրերի օգտագործման հնարավորությունից, մեկ այլ դեպքում՝ վտանգվել է նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երրորդ դեպքում՝ բոլոր խնդիրները առկա են միաժամանակ:

Ընդ որում, խնդիրները բնույթով այնպիսին են, որ առաջացնելու են մեր ողջ ժողովրդի համար ակնհայտ երկարաժամկետ բացասական հետևանքներ:

14. Ադրբեջանի դեպքում այդ երկրի հետ Հայաստանի սահմանների որոշման հարցերը պետք է պարտադիր դիտարկել սահմանային բնակիչների ու նաև, առհասարակ, Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների երաշխավորման համատեքստում:

Հարցն այն է, որ Ադրբեջանում ոչ միայն չի դադարել կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը, այլ նաև ավելի զարգացել ու նոր դրսևորումներ է ստացել՝ Հայաստանի տարածքին ու ողջ բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիքներով:

Ավելին, այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին:Այս պնդումները հաստատվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններով ու մեր հայրենակիցների իրավունքների կոպիտ խախտումների մասին ապացույցներով, դրանց վերաբերյալ կազմված զեկույցներով:

15. Հետևաբար, սահմանների որոշմանը վերաբերող բոլոր հարցերը պետք է մանրամասն հետազոտվեն, գնահատվեն մասնագետների կողմից, ենթարկվեն իրավական վերլուծության, ամրագրվեն անհրաժեշտ իրավական հիմքերով:

Այդ ամենից հետո էլ արդեն կատարված աշխատանքի արդյունքները պետությունը պետք է օգտագործի քաղաքական կամ այլ տեսակի բանակցություններում՝ անհրաժեշտ լուծումների հասնելու նպատակով:

16. Ուստի, սահմանային նշված հետազոտությունների ու բանակցությունների առանցքում մեր պետության անվտանգության ու պետական սահմանների անձեռնմխելիության երաշխավորման հարցերից բացի, պետք է լինեն Հայաստանի ողջ բնակչության իրավունքների ու այդ գործընթացներում իրավունքի գերակայության ապահովման պահանջները:

Այս ամենի լեգիտիմությունն էլ բխում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձր տիտղոսից ու այն երաշխավորելու հրամայականից»: