Դանակահարություն Իջեւանում․ տուժածը փաստաբան Կարեն Ղալումյանն է․ կասկածյալին տեղափոխել են հոգեբուժարան
Նոյեմբերի 28-ին, ժամը 11։45-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Անկախության փողոցում դանակահարութուն է եղել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Իջեւան քաղաքի Անկախության փողոցի բնակիչներ՝ 32-ամյա Արման Մանուկյանի եւ 53-ամյա Կարեն Ղալումյանի միջեւ։ Բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Կ․ Ղալումյանը քարով հարվածել է Ա․ Մանուկյանի գլխին, որից հետո վերջինս հետապնդել է Կ․ Ղալումյանին ու Ա․ Մելիքբեկյան եւ Անկախության փողոցների խաչմերուկում փայտով հարվածել է Կ․ Ղալումյանին, ով կորցնելով հավասարակշռությունը վայր է ընկել, որից հետո Ա․ Մանուկյանը դանակով հարվածել է Կ․ Ղալումյանի ձախ ձեռքին՝ պատճառելով վնասվածքներ։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք դանակը եւ փայտը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կ․ Ղալումյանը Փաստաբանների պալատի փաստաբան է, իսկ ոստիկանների կողմից բռնված եւ քննչական վարչություն ներկայացված Ա․ Մանուկյանին տեղափոխել են հոգեբուժարան։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին