Գորիսի Քարահունջ բնակավայրի ՀԷԿ-ն ու այգիներ ևս հանձնվում են Ադրբեջանին․ Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ՀԷԿ-ն ու այգիներ ևս հանձնվում են Ադրբեջանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Նա նշեց, թե այս պահին տարածքների չափի վերաբերյալ հստակ թիվ չի կարող ասել, քանի որ չափագրում դեռ չի իրականացվել, բայց խոսքը բավականին մեծ տարածքի մասին է։
«Հստակ չեմ կարող ասել, որովհետև, չգիտես ինչու, ամեն օր իրենց տարածքը մի քանի կիլոմետր մեծանում է։ Ախորժակներն ուտելուց բացվել է։ Դրանք Քարահունջի բնակիչների ապրուստի միջոցն էին։ Ամբողջ օրը մարդիկ են գալիս, ինչ-որ փաստաթղթեր բերում, բայց այդ փաստաթղթերի իմաստն էլ չկա, քանի որ թուրքն այդ փաստաթղթերը որպես հիմք չի ընդունում»,-նշեց նա։
Հովսեփյանի խոսքով՝ ՀԷԿ-ում գտնվող տեխնիկան հանելու հնարավորություն ևս չի տրվել, հարցին էլ՝ տարբերակ կա՞ որևէ փոփոխություն մտցնելու, Հովսեփյանն արձագանքեց, թե այս Կառավարության հետո որևէ տարբերակ գտնել հնարավոր չէ։
«Այսօր թուրքերը նույնիսկ մեր սահմանապահ դիրքերն են մի քանի կիլոմետր դեպի Գորիս շպրտել»,-նշեց նա։
Հարցին՝ այնտեղ Կառավարության ներկայացուցիչ չկա՞, Հովսեփյանը պատասխանեց, թե այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս հերթական սուտը հրամցնի։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին