Սարգիս Հովհաննիսյանը հին «ծեծող» է
Hraparak.am-ը գրում է. «Մի քանի օր առաջ մենք լուր էինք հրապարակել, որ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ Պետական պահպանության ծառայության տնօրեն է նշանակվել Սարգիս Հովհաննիսյանը, ով աշխատել է այս ծառայությունում Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, իսկ ամիսներ առաջ նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Նշանակումից մի քանի օր անց նա ողջ ծառայության աչքի առաջ ծեծի էր ենթարկել Ալֆա խմբի պետին, որի մեղքը եղել էր այն, որ նոր տնօրենին «չեստ» չէր տվել, քանի որ նախօրեին արդեն ազատված էր եղել աշխատանքից։
Մեզ պատմեցին, որ Հովհաննիսյանը հատուկ սեր ունի ծեծի ու բռունցքներ աշխատացնելու նկատմամբ՝ անցյալում էլ են նման դեպքեր եղել։ Իսկ երեկ համացանցը ողողվեց մի լուսանկարով, որտեղ Սարգիս Հովհաննիսյանը քացով խփում է ցուցարար քաղաքացուն։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի անձնական պահպանությունն իրականացնող, եւ բարձրաստիճան պաշտոնյաների պահպանությունը կազմակերպող ստորաբաժանման ղեկավարը, բռնություն գործադրելու սիրահար է եւ դա հայտնի է եղել բոլորին եւ նրան նման բարձր պաշտոն վստահողներին դա չի կանգնեցրել»։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին