Ինչո՞ւ է ցուրտ եղանակին մարզվելը լավ գաղափար
Ցուրտ եղանակին ինտենսիվ ֆիզիկական վարժությունները կարող են արագացնել ճարպի հալման գործընթացը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Applied Physiology-ում:
Medportal.ru-ն հայտնում է, որ մշտական ֆիզիկական ակտիվությունը լավացնում է նյութափոխանակությունն ու կարգավորում արյան մեջ լիպիդների մակարդակը: Նոր հետազոտության մեջ ասվում է, որ ինտերվալային վարժությունների եւ ցածր ջերմաստիճանի համադրությունը կարող է շատ արդյունավետ լինել:
Նոր հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ ունեցող, սակայն ակտիվ կենսակերպ վարող 11 երիտասարդներ:
Հետազոտության ընթացքում գիտնականները չափել են մասնակիցների մաշկի ջերմությունը, կենտրոնական ջերմությունը, անոթազարկը, թթվածնի քանակը եւ շատ այլ ցուցանիշներ:
Քնից առաջ կամավորները սննդի ոչ մեծ չափաբաժին են ստացել, որում պարունակվել են շատ սպիտակուցներ եւ ածխաջրեր: Առավոտյան գիտնականները կամավորներին ճարպոտ սնունդ են տվել, որից հետո արյան անալիզ վերցրել՝ նյութափոխանակության ցուցանիշները սահմանելու համար:
Պարզվել է, որ ցուրտ եղանակին բարձր ինտենսիվությամբ վարժությունների դեպքում օրգանիզմում ճարպերի թթվայնացումն ուժգնանում է 358 տոկոսով՝ համեմատած սենյակային ջերմաստիճանի դեպքում ցուցանիշների հետ:
Հաջորդ առավոտյան վարժությունների էֆեկտը գրեթե չի անդրադարձել շաքարի եւ ճարպերի փոխանակության վրա, որոնք մասնակիցները ստացել են նախաճաշին:
Գիտնականները նշում են, որ դա ոչ մեծ հետազոտություն է, այդ պատճառով դրա արդյունքներն անհրաժեշտ է ստուգել առավել խոշոր գիտական աշխատություններում: Սակայն այս հետազոտությունն իր տեսակով առաջինն է, որն ապացուցում է, որ ցուտ եղանակին վարժություններն իսկապես արդյունավետորեն այրում են ճարպերը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները