Իմ քայլի» անդամները իրենց առողջության, կյանքի հաշվին փորձում են գալ աշխատանքի և ապահովվել պետության բնականոն կյանքը. Ն. Բաղդասարյան
«Իմ քայլը» դաշինքի անդամները, ի տարբերություն մնացած պատգամավորների, իրենց առողջության, իրենց կյանքի հաշվին փորձում են գալ աշխատանքի և փորձում են կատարել քայլեր, որ ապահովեն պետության բնականոն գործընթացը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իրենց խմբակցությունում կան բազմաթիվ կորոնավիրուսակիրներ, մյուս պատգամավորներն էլ, լինելով կոնտակտավոր, շարունակում են գնալ ԱԺ:
«Խնդիր տեսնում եմ, բայց հասկանում ես, որ պետության ղեկավարման հետ կապված խնդիրներ կան, և դրանց մեջ դու՝ որպես պատգամավոր, դերակատարում ունես, կամովին ես ստանձնել այդ պաշտոնը և պարտավոր ես գալ նիստի և պարտքը պետությանը, ժողովրդին կատարել: Եթե չլիներ այդ պարտքը, հաճելի կլիներ գնալ մի վայր, որտեղ վարակվելու հնարավորությունը շատ ավելի քիչ է, բայց ստիպված պետք է գալ»,-ասաց նա՝ անդրադառնալով նաև դիտարկմանը, թե վարակակիր չլինելու դեպքում էլ, եթե կոնտակտավոր ես, պետք է մեկուսացած լինես 14 օր:
Անդրադառնալով խոսակցութուններին, թե «Իմ քայլը»-ի պատգամավորները, իմանալով, որ վարակակիր են, մասնակցել են սահմանադրական փոփոխությունների նիստին, Բաղդասարյանը նշեց, որ այդ պատգամավորները հերքել են, թե իմացել են վարակակիր լինելու մասին: «Եթե փաստվի, որ պատգամավորները գիտակցել են, որ վարակակիր են, բայց եկել են նիստի, իհարկե, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ