Իմքայլական պատգամավորները կարող են մեղադրվել սահմանադրական կարգի տապալման, իշխանության զավթման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցադրվագներով
Արձակուրդի մեջ գտնվող Հրայր Թովմասյանն այս պահին էլ ՍԴ նախագահն է, և դատավորներից Աշոտ Խաչատրյանը, որին վերագրվում է դատարանի նախագահի դերը, ինքն է պնդում, որ նախագահի պարտականությունների կատարողը չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ իրականացնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
«Այս նախաձեռնությունը խայտառակություն է, իրավական պետությունում չի կարող նման բան լինել: Եթե իշխանությունները վստահ լինեին, որ երեք դատավորների լիազորությունները դադարել են, չէին նախաձեռնի նոր արտահերթ նիստ և, նոր ռեկորդներ սահմանելով, չէին փոփոխի ՍԴ-ի մասին օրենքը: Իշխանության հաղորդագրությունն ազատված դատավորներին հետևյալն էր՝ ամեն ինչ ավարտվեց, ձեր լիազորությունները դադարեցված են, մենք Աշոտ Խաչատրյանին ենք տեսնում իբրև դատարանի անցումային նախագահ»,- ասել է իրավաբանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ իշխանության քաղաքական խնդիրն իրեն հաճո ՍԴ ունենալն է, և բնավ պարտադիր չէ, որ բոլոր դատավորները լինեն իշխանահաճո, դրա համար բավական է ունենալ դատարանի կազմի կեսից ավելիի՝ առնվազն հինգ դատավորի քաղաքական հավատարմությունը. «Սկզբնապես իշխանությունը փորձեց հավակնոտ քայլ անել՝ փոխել յոթ դատավորի, բայց Վենետիկի հանձնաժողովը քննադատեց նման մոտեցումը, քանի որ այդ դեպքում կաթվածահար կլիներ ՍԴ-ի աշխատանքը: Պարզ է, որ այս բոլոր քայլերը կապված են նախևառաջ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ. եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, գործն անմիջապես պետք է կարճվեր»:
Նախկին փոխնախարարի կարծիքով՝ այն պահին, երբ Քոչարյանի պաշտպանները դիմումներ ներկայացրին ՍԴ, դատարանն այն վարույթ ընդունեց և դիմեց Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ, անթաքույց ճնշումներ սկսվեցին ՍԴ-ի հանդեպ. «Այս ընթացքում իշխանությունները մի քանի եղանակներով փորձում էին ներազդել ՍԴ դատավորների վրա, այնտեղ ունենալ իրենց մեծամասնությունը: Դրա համար պետք էր ձերբազատվել մի քանի դատավորից և իրենց հաճելի դատավորներին բերելով՝ Քոչարյանի գործով հասնել ցանկալի ելքի»:
Արթուր Հովհաննիսյանի պնդմամբ՝ այսօր ՍԴ-ում առաջացել է ճգնաժամ, հնարավոր չէ նիստեր գումարել. «Այսօր հարց է՝ ԲՀԿ-ի դիմումը ՍԴ-ն ի՞նչ կազմով է քննելու: Այն նախ պետք է քննի եռյակը, որը պիտի կազմվի փաստացի չորս դատավորից. այդ կազմում են Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, որոնք բոլորն էլ իշխանության ուղեծրում են: Մեծ է հավանականությունը, որ եռյակը գործը վարույթ չի ընդունի»:
Իրավաբանի պնդմամբ՝ վերջին երկու տարում ՍԴ-ի նկատմամբ իրականացրած քայլերի համար իմքայլական պատգամավորները կարող են մեղադրվել մի քանի հանցադրվագներով՝ սահմանադրական կարգի տապալում, իշխանության զավթում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի