ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանները «հստակ և միանշանակ» են. Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի՝ հրադադարի և «Իսրայելի միջոցով» պատերազմի շարունակության միջև։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարի պայմանները «հստակ և միանշանակ» են։
X-ում հրապարակված գրառման մեջ Արաղչին ընդգծել է, որ համաձայնագիրը վերաբերում է նաև Լիբանանին՝ հղում անելով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հայտարարությանը։ «ԱՄՆ-ն պետք է ընտրի՝ հրադադար, թե՞ շարունակական պատերազմ Իսրայելի միջոցով։ Այն չի կարող ունենալ երկուսն էլ»,-նշել է նա՝ անդրադառնալով Լիբանանում վերջին հարվածներին։
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ «աշխարհը տեսնում է Լիբանանում տեղի ունեցող կոտորածները» և ընդգծել, որ «գնդակն ԱՄՆ-ի դաշտում է»՝ կոչ անելով Վաշինգտոնին գործել իր պարտավորություններին համապատասխան։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին