Տպավորություն է, թե մեղադրանքի կողմն ընդհանրապես տեղեկություն չունի՝ ինչ բան է կորոնավիրուսը. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Կարծում եմ՝ ոչ մեկի համար նորություն չէ ՀՀ Կառավարության և պարետատան որոշումները սոցիալական հեռավորության պահպանման պարտադիր պահանջի վերաբերյալ, կարծում եմ՝ ոչ մեկի համար նորություն չէր, թե ինչ էր կատարվում դատական նիստերի դահլիճում. սոցիալական հեռավորության ոչ մի կանոն չէր պահպանվում: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
«Եկեք մի օբյեկտիվ հանգամանք էլ հաշվի առնենք, ի վերջո սույն գործով դատավարության մասնակցիների մեջ կան անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ տարիքով և այլ հանգամանքներով պայմանավորված, ինչը իրենից պետք է ենթադրի առնվազն պատասխանատուների, տվյալ դեպքում դատարանի կողմից ավելի մեծ ջանասիրություն այդ ռիսկերը նվազագույնին հասցնելու»,- ասաց նա:
Վարդևանյանը նշեց՝ իր համար ուղղակի զարմանալի էր, թե ինչ արտասովոր բան կար դրանում մեղադրողների համար: «Ինձ մոտ տպավորություն է, թե մեղադրողներն ընդհանրապես տեղեկություն չունեն, թե ինչ բան է կորոնավիրուսային վարակը և ինչպիսի վտանգավորության աստիճան այն ունի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մեղադրանքի կողմի այն հայտարարությանը, թե ինչու նախկինում այս խնդիրը չէր բարձրաձայնվում, Վարդևանյանն ասաց. «Խոսքը գնում է մայիսի դատական նիստերի մասին: Ես ցավով եմ սա նշում, 4 անգամ ավելի նվազ էին այն ժամանակ թե՛ մահացության, թե՛ վարակման դեպքերը: Մենք այսօր ունենք 25 հազարից ավելի գրանցված դեպք, երբ այն ժամանակ ունեինք 5,6 հազար դեպք: Ո՞նց կարելի է իրավիճակի լրջությանը այսպես վերաբերվել: Իրենց կողմում ունենալով հնարավորություն միմյանից հեռու նստելու՝ իրարից հեռու չեն նստում, որովհետև դատավարությունը դինամիկ երևույթ է»,- ասաց նա:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ