Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան Լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբՂազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի ՀայաստանԼոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակումՆազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարումԷլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա ԼուչեսկունՎլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանըԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումԱյգեձոր-Օրբելի․ երկնաքերների հակառակ կողմումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը

Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ամենաանպատվաբեր մեթոդներով փորձում են «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների անունից գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Մեր պահանջն է օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել օրենսդիր իշխանության այն ներկայացուցիչներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց , որոնք իրենց գործուն մասնակցությամբ նպաստել են իշխանության յուրացմանը և Սահմանադրական կարգի տապալմանը: Սա մեր կողմից իրականացվող քաղաքական գործընթացների իրավական հաջորդականությունն է՝ գլխավոր դատախազությանն ուղղված հիմնավոր պահանջով , օրինակության և արդարադատության վերականգնման կոնկրետ ակնկալիքով: Գաղտնիք չէ, որ արդեն ավելի քան մեկ տարի,Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ու սուպերվարչապետության մասին ամպագոռգոռ ճառեր կարդացողները, ոտնահարելով իրավական, բարոյական և մարդկային բոլոր չափորոշիչները, փորձեցին ամենաանպատվաբեր ու անարժանապտիվ մեթոդներով «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ: Իրեն ժողովրդավարական հռչակած երկրում արդեն ավելի քան մեկ տարի է ընթանում է Սահմանադրական դատարանի բռնազավթման գործընթաց: Այս մասին վկայում են վերջին մեկ տարվա՝ մեկը մյուսին հաջորդած բոլոր գործողությունները: Վահե Գրիգորյանին օրենքի խախտումներով ՍԴ դատավոր դարձնելուց , վերջինի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց մինչև դատարանների արգելափակում, ճնշումներ ՍԴ անդամների նկատմամբ, նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինական կաշառքի նախագիծ: Իսկ վերջին օրերին իշխող մեծամասնության կողմից ամենափնթի կերպով մշակած և «վռազ ռեժիմով» սղղացրած սահմանադրության փոփոխությունների օրենքը պարզապես խայտառակություն է և դասական օրինակն այն բանի, թե ինչպես երկիրը «լավագույնս» վարկաբեկել միջազգային կառույցների առջև: Էլ չեմ խոսում իշխանության վերին օղակների՝ մեկը մյուսին հաջորդած հակասական հայտարարությունների ու քայլերի մասին: Այս ամբողջ գործընթացում, սակայն, ամենազավեշտալին այն է, որ նախկիններին Սահմանադրությունն իրենց հագով կարելու մեջ մեղադրողներն այդ նույն նախկիններին գերազանցեցին բոլոր առումներով: Աչքի տեսածը ցույց տվեց, որ նորերն, ի տարբերություն նախկինների, անգամ կարուձևի մեջ են շաաատ անտաղանդ: Այնքան, որ իրենց ուզածին հասնելու համար մեկ օրենքում 18 անգամ փոփոխություններ արեցին՝ 18 անգամն էլ ամենափնթի ձևով, տարրական գիտելիքների պակասն ի լուր աշխարհի ի ցույց դնելով, ոչ միայն իրենց, այլև պետության հեղինակությունը կասկածի տակ առնելով: Փաստացի, իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները գործի դրեց ՍԴ-ն զավթելու համար: Եթե ձեզ թվում է, որ ամեն գնով հասնելով ձեր ուզածին, խուսափելու եք պատասխանատվությունից, չարաչար սխալվում եք: Իշխանությունը զավթելն ու սահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է, և այդ հանցագործության բոլոր հեղինակներն ու մասնակիցները պետք է պատասխան տան օրենքի, պետության ու որ ամենակարևորն է՝ ժողովրդի առաջ»: