Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան Լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբՂազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի ՀայաստանԼոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակումՆազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարումԷլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա ԼուչեսկունՎլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանըԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունիԲավարիան հաղթանակով է հեռանում ՄադրիդիցՎենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացումԱյգեձոր-Օրբելի․ երկնաքերների հակառակ կողմումՄասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններինՄենք ունակ ենք հաղթել ցանկացած մարզադաշտումՕդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանովԱԺ հանձնաժողովն հավանություն տվեց ՀՀ-ում օտարերկրյա և տեղական ներդրումները կարգավորող օրենքի նախագծինԱնչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարՀամբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի ՀայաստանինԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը
Թոփ-լուրեր

Հիշելով Կարսի անկումը

Մի քանի, իսկ ավելի կոնկրետ չորս, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, կառավարող ուժին կոչ անելով անհապաղ քաղաքական եւ իրավական գնահատական տալ անցյալի իրավախախտումներին եւ իրականացնել համակարգային փոփոխություններ:

Միանգամից ընդգծենք, որ հասարակական կազմակերպությունների անվան տակ թաքնվող քաղաքական ուժն անցյալը սահմանագծել է. այն ընդգրկում է ընդամենը վերջին քսան տարիները: Սա արդեն բավական է հասկանալու համար, որ հայտարարության հեղինակները, մեղմ ասած, անկեղծ չեն, ազնիվ չեն եւ հետապնդում են կոնկրետ նպատակ:

Պատահական չէ, որ հայտարարությունը հնչում է հիմա, երբ գտնվեցին գործող կառավարող ուժին չենթարկվող անկախ դատավորներ, որոնք շարժվեցին օրենքի պահանջին համապատասխան եւ նախ փոխեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա հրաժարվեցին կալանավորել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, այն դեպքում, երբ Ազգային ժողովը ընդդիմության լիակատար բոյկոտի պայմաններում քվեարկեց քաղաքական ուժի առաջնորդին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու օգտին:

Այս ամենը չէր կարող չանհանգստացնել որոշակի քաղաքական շրջանակների, որոնք թաքնվում եւ իրենց գործունեությունն իրականացնում են հկ-ների անվան տակ: Հիմա նրանք, բառիս բուն իմաստով, վերջնագիր են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, պահանջելով առավել վճռական գործել իրենց համար վտանգ ներկայացնող քաղաքական ուժերի դեմ: Ստացվում է, որ նրանց չի բավարարել անգամ սահմանադրության ամենակոպիտ խախտումներով իրականացված սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունները: Նրանք ավելին են ուզում:

Ինչո՞ւ են այս ուժերը համառորեն պահանջում քաղաքական գնահատական տալ նախկին իշխանություններին: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ. այս ուժերը ընդամենը ցանկանում են ավելի ու ավելի արժեզրկել մեր երկիրը, մեր անցած ճանապարհը, մեր հաղթանակները:

Այսպես կոչված հասարակական մի քանի կազմակերպությունների գործունեությունը հիշեցնում է բոլշեւիկների քայլերին, որոնք անում էին 1920-ին, անդադար դատապարտելով գործող իշխանություններին, անդադար արժեզրկելով պետությունն ու նրա կառավարիչներին: Արդյունքը եղավ այն, որ թուրքերից մի քանի անգամ լավ զինված հայկական բանակն առանց կռվի հանձնեց Կարսը:

Թշնամին հիմա էլ հասկանում է, որ նախկին իշխանությունների ջանքերով ունենք բանակ, որին հաղթել հնարավոր չէ, եւ հիմա փորձում է ներսից ջլատել մեր ուժերը, եւ այդ ճանապարհին որպես առաջին քայլ՝ արժեզրկել մեր անցյալը, այդ թվում այն անցյալը, որի ընթացքում ուժեղ բանակ ենք կառուցել:

Մենք իրավունք չունենք թույլ տալ երկրորդ Կարս: Դրա մասին պետք է մոռանան բոլորը:
Այսպես կոչված հկ-ների նպատակը պարզ է՝ ժողովրդին համոզել, որ իրենք բռնազավթված են եղել, եւ որ մեր պետությունը իրենցը չի եղել եւ որպես այդպիսին, չի կայացել:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ նրանք անկեղծ չեն, ազնիվ չեն: Հայտարարությունը ստորագրած հկ-ներից մեկի ղեկավարը՝ Ստեփան Գրիգորյանն ընդամենը մի քանի տարի առաջ բոլորովին այլ կերպ էր արտահայտվում այն քաղաքական ուժերից մեկի մասին, որին հիմա ներկայացնում են ամենածանր մեղքերը եւ իշխանություններից պահանջում ավելի կոշտ քայլեր իրականացնել:

Այսպես, Ստեփան Գրիգարյանն ասում էր, որ եթե ինչ-ինչ զարգացումների հետեւանքով «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ապա դա ուղղակիորեն կազդի մեր երկրի միջազգային վարկանիշի վրա: Հիշեցնենք, խոսքը այն «Բարգավաճ Հայաստանի» մասին է, որի դեմ առավել վճռական պայքարի կոչ է անում նույն Ստեփան Գրիգորյանը:
Մեկ այլ առթով նա ասել է. «ԲՀԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները'խնդիրը հաջողությամբ լուծելու համար: Որքան ես գիտեմ' կուսակցությունն ունի բավական լուրջ կապեր նաև Ռուսաստանի քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող ուժի «Եդինայա Ռոսիա»-ի հետ»: Եւս մեկ օրինակ. «Մի բան կարելի է հստակ և միանշանակ ասել՝ «Բարգավաճ Հայաստանը», այո՛, օբյեկտիվ, բոլորս էլ տեսնում ենք, որ հասարակության մեջ կողմնակիցների ավելի խումբ ունի»,- ասել է Ստեփան Գրիգորյանը:

Համաձայնեք, այսքանից հետո վերոհիշյալ կոչի հեղինակներին վստահելը, նրանց անկեղծությանն ու ազնվությանը հավատալն անհնար է:

Գեղամ Նազարյան

Top-News.am