Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է Արդի արվեստի կենտրոնում Prada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին Թեհրանն ակնկալում է ԱՄՆ-ի պատասխանը Վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին Ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունն անխուսափելի է. Մակունց Ֆրանսիայում շարունակվում են աշակերտների ցույցերը Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին․ մանրամասներ Ինչու է Ռուսաստանը սպառնում միջուկային զենքով․ Մոսկվան խուճապի մեջ է՝ պնդում է Արևմուտքը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Երևանի մետրոպոլիտեն Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

«Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է Արդի արվեստի կենտրոնումPrada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներինԹեհրանն ակնկալում է ԱՄՆ-ի պատասխանըՎարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարինՈւղեղային կենտրոնների հետ համագործակցությունն անխուսափելի է. ՄակունցՖրանսիայում շարունակվում են աշակերտների ցույցերըԱդրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին․ մանրամասներԻնչու է Ռուսաստանը սպառնում միջուկային զենքով․ Մոսկվան խուճապի մեջ է՝ պնդում է ԱրևմուտքըՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստըԹեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Երևանի մետրոպոլիտենՔննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԴանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ըԵրեխաների պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքներ կսահմանվենԷդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկմանԿանաչ անցումը պետք է բնապահպանական առումով լինի սոցիալապես արդարՎարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ ՔեյնինԱդրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են մի շարք քրեական գործերՎանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվենՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել WorldSkills Shanghai 2026 միջազգային մրցույթումՀանցագործություն կատարած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է«Հնարավորություննրի ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ֆինանսական երկրորդ համաժողովն իրականություն էՍիսիան համայնքի Հիդրոշինարարների զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍիսիանում զինծառայողի սպանության մասին կեղծ տեղեկություններ են տարածվում. ՊՆՏարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ)Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքըԵրկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքներըՈւկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել էԹենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնելԲավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. ՓաշինյանՄոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսըԲորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է
Քաղաքականություն

Ստախոսությունը, խաբեությունը, կեղծիքը, ԵՄ-ն, ԵՏՄ-ն եւ մենք

Շատերը ոչ թե ուրախ, այլ երջանիկ են, որ Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց, ոմանք՝ տխուր, անգամ նյարդայնացած․ ինչպես կարելի էր դավաճանել Ռուսաստանին։ Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր դեռ անտարբեր են կամ զուսպ գոհունակություն են արտահայտում։

Այսպես էր նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնվեց ԵՏՄ-ում։ Ոմանք երջանիկ էին, անգամ կարծում էին, թե Հայաստանում դրամի փոխարեն ռուբլի է շրջանառվելու։ Այլոք ուրախ էին, կարծելով, որ մեր անվտանգությունն արդեն ապահովված է հարյուր տոկոսով։ Այն ժամանակ եւս կային մարդիկ, որ տխուր էին, ասելով, թե մենք կորցրինք անկախությունը կամ դավաճանեցինք ժողովրդավարական արժեքներին։ Ի դեպ, կային նաեւ մարդիկ, որ համոզված էին, որ Հայաստանի հետագա զարգացումը կախված է մեզնից, եւ ոչ թե այդ պայմանագրից։

Հիմա եւ այն ժամանակ, երբ հայտնվեցինք ԵՏՄ-ում, ոմանք կարծում են, թե մենք ձեռքներս ծալած նստելու ենք կամ շարունակելու ենք նախկինի նման, իսկ մեր փոխարեն մեզ զարգացնելու են Բրյուսելում կամ Մոսկվայում նստածները։ Ճիշտ այնպես, ինչպես շատ ու շատ ծնողներ վստահ են, որ բավական է երեխային պարապմունքի ուղարկել կրկնուսույցի մոտ եւ իրենց որդին կամ դուստրը արդեն համապատասխան գիտելիքներ կստանա, մոռանալով, որ ամեն ինչ կախված է իրենց զավակից, որը դեռ պետք է կատարի դասախոսի հանձնարարությունները։

Մեզնից շատերն էլ վստահ են, որ իրենցից ոչինչ կախված չէ, եւ որ իրենք շարունակելու են նախկինի նման, բայց ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ պայմանագիրը բավական է, որ մենք ավելի լավ ապրենք կամ երկիրը զարգանա։ Այսպես չի կարող լինել։ Անշուշտ, մենք կարող ենք շահել ԵՏՄ-ում լինելուց եւ կարող ենք հսկայական օգուտներ ունենալ ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրից, բայց միայն այն պայմանով, եթե փոխվենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ զարգանալու համար, առաջ շարժվելու համար հին ձեւերն իրենց սպառել են, եւ առաջին հերթին երկրի ղեկի մոտ գտնվողները պետք է ընդունեն, որ երկրում եկել է արմատական եւ խորքային բարեփոխումների ժամանակը։ Երկրին նոր շունչ եւ միտք է անհրաժեշտ։

Ի՞նչ է ստացվում, մենք ԵՄ-ի հետ համաձայնագիր ենք կնքում, մտածում առաջընթացի մասին, լավ ապրելու մասին, բայց շարունակում ենք ստել, խաբել, կեղծել։ Այն նույն օրը, երբ շատերի ուշադրությունը ուղղված էր Բրյուսելի վրա, շատ ու շատ գնորդներ էլ մեծ ու փոքր խանութներում էին․ «սեւ ուրբաթ» էր, հսկայական զեղչերի օր։ Իսկ ի՞նչ պարզվեց, որ ամբողջ աշխարհում զեղչեր են, իսկ Երեւանում խաբեություն։

Մոլերում տեղաբաշխված խանութները վաճառքի էին հանել միայն ամառային հագուսները, իսկ Երեւանի կենտրոնի խանութներն էլ դեռ մի բան էլ թանկացրել էին ապրանքները, չմոռանալով մեծ տառերով գրել 70 տոկոսանոց զեղչերի մասին։ Իսկ գնորդներից մեկն էլ, որ սպասել էր այդ օրվան, որ ավելի էժան գնի իր հավանած շորը, հայտնաբերել էր, որ այն մոտ հինգ հազար դրամով թանկացել է։ Հիմա ի՞նչ անի Ռուսաստանը, ի՞նչ անի Եվրամիությունը, որ մենք խաբեբա ենք, ստախոս եւ կեղծիքի սիրահար։

Ի՞նչ անի Պուտինը կամ ԵՄ ղեկավարությունը, եթե մեր մաքսային ծառայությունը մարդուն արգելում է առանց մաքսազերծման Վրաստանից հինգ կիլոգրամից ավելի մանդարին բերել։ Իսկապես, մնում է ասել՝ չեք ամաչո՞ւմ։ Լավ 15 կգ-ն կամ 20-ը հասկացանք, բայց հինգ կիլոգրամով սահմանափակում դնելը, հազար ներողություն, անբարոյականություն է։

Հիմա հասկանո՞ւմ եք, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանն է կամ Եվրամիությունը, այլ մենք։ Մեր երկրի ղեկավարությունը պետք է կամք դրսեւորի փոխվելու, դրան ուղղված քայլեր անի, որ սուտը, կեղծիքը, խաբեությունը հանենք բոլորի եւ երկրի միջից։ Առանց դրա ոչ թե զարգացում կլինի, այլ քայքայում եւ փլուզում եւ ոչ մի պայմանագիր կամ համաձայնագիր մեզ չեն օգնի։

Top-News.am