Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է Սպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիս

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. ՓաշինյանԵրևանում տեղի է ունենում անհետ կորած անձանց հարազատների կողմից կազմակերպված բողոքի ակցիանԱրթուր Հովսեփյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան15,5 մլն դրամ հատկացվեց միջազգային փառատոններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներինՀայտնի բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ»–ը ազատվեց մաքսատուրքիցԵրևանում անտուն շների կացարան կկառուցվի
Մամուլ

«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները, կարծես, շտապում են օր առաջ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ադրբեջանը նույն պատրաստակամությունն ի ցույց չի դնում: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ այն վիճակի մասին, որին հանգել ենք այսօր, խոսում էինք դեռ ամիսներ առաջ:

«Այն, որ աշնանը լարվելու և սրվելու են բանակցային գործընթացի շուրջ զարգացումները, փաստ էր: Դրա հիմնական խնդիրները գալիս էին արտաքին դերակատարներից: Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի այս ընտրական պրոցեսը, որը շուտով իր լիարժեք ընթացքի մեջ կմտնի, և հետընտրական զարգացումները որոշակիորեն կաշկանդելու և հետ էին պահելու մյուս տարածաշրջաններում և, մասնավորապես, նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվությունը: Հետևաբար, սպասելի էր, որ մինչև ընտրական բուն պրոցես մտնելը, Վաշինգտոնը պետք է փորձի որոշակի վիճակ ամրագրել: Հասկանում ենք, որ այդ դադարի շրջանից, որը Միացյալ Նահանգներն է մտնելու, հակառակ կողմերը, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը, օգտվելու են: Հետևաբար իրենց պետք էր որոշակի արդյունք ամրագրել: Սրա հետ կապված են ճնշումները «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ: Սա Արևմուտքի հստակ ճնշում է, շատ հստակ են նաև նպատակները: Թղթի մեջ ինչ գրված կլինի, քանի կետի շուրջ համաձայնության կգան, Վաշինգտոնին չի հուզում, իրենց համար կարևոր է, որ ունենան իրենց միջնորդությամբ ստորագրված թուղթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ մի կողմից՝ կա այս ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա, և ակնհայտ տեսնում ենք, որ նրանք դեպի Արևմուտք ծիրի մեջ են: «Փորձում են այդ ուղղությամբ աշխատանքներ կառուցել, բայց միայն փորձում են, որովհետև այստեղ էլ այնպես չէ, որ նորմալ վիճակում ենք: Այս ճնշումը կա առաջին հերթին դեպի հայաստանյան կողմ, որովհետև հայաստանյան կողմն արդեն տարիներ շարունակ դրսևորում է, որ պատրաստ է ցանկացած զիջման, ցանկացած ճնշում բավարարելու, միայն թե հասնեն որոշակի արդյունքի: Կողմերից հարմար կետը Հայաստանն է: Մյուս խնդիրը Հայաստանի իշխանությունների կողմից կառուցողականություն դրսևորելն է: Սա կարող է շատերին երկրորդական թվալ, բայց իրականում շատ կարևոր գործոն է: Փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ կառուցողական կողմ են, պատրաստ են խաղաղության, ամեն ինչի, միայն թե տարածաշրջանում նոր բռնկումներ չլինեն, բայց որքանով սա կապ ունի իրական պրոցեսների հետ, մեծագույն հարց է: Կարծում եմ՝ Հայաստանի գործող իշխանությունները գոնե այդքանը հասկանում են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մոտեցմանը, ապա նորություն չէ, որ նա հակված չէ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, ինչը բացատրվում է Բաքվի կողմից վարվող քաղաքականությամբ: «Այն բանակցային պրոցեսը, որն այսօր կա, և թվում է, թե արդյունք ունի՝ թուղթ է քննարկվում, կողմերն ինչ-որ հարցերի շուրջ համաձայնություն ունեն, արևմտյան ձևաչափն է: Եթե Բաքուն գնում է արևմտյան ձևաչափով փաստաթղթի ստորագրման, ուղիղ առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի հետ, ինչն Ադրբեջանը պատրաստ չէ անել՝ հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որոնք իր համար հետագայում կստեղծվեն: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն այդ հարցում բավական զգուշավոր, հետևողական քաղաքականություն է իրականացնում:

Բաքվի համար ավելի նպատակահարմար կլինի որոշակիորեն հետաձգել փաստաթղթի ստորագրումը՝ հստակ իմանալով, որ իր դիմաց կան իշխանություններ, որոնք նոր զիջումների էլ են պատրաստ: Ամեն օր նոր թեզ է ձևակերպվում, առաջին հայացքից այն թվում է աբսուրդային, ամիսներ անց տեսնում ենք, որ դա արդեն բանակցային կետ է: Այսօր ամենաբարձր մակարդակով անընդհատ շեշտվում է Սահմանադրության խնդիրը: Երբ առաջին անգամ խոսում էին Սահմանադրությունից, շատ քչերը կարող էին մտածել, որ այդ թեման կարող է հասնել մինչև «Խաղաղության պայմանագիր»: Այսօր առաջ են քաշում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, միջանցքի խնդիրը որևէ կերպ դուրս չի մնացել բանակցային գործընթացից և իրողություններից:

Կան հստակ կետեր, որոնք առաջ քաշելու համար Ադրբեջանն ամեն ինչ անում է, և, ի վերջո, եթե հարկադրանքի արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, այն իր համար լինի մաքսիմալ ցանկալի օրակարգով: Այս ամենը վկայում է, որ բավականին լարված վիճակ ունենք: Լարվածությունը բանակցություններում պրոյեկտվելու է նաև մյուս հարթություններում: Ունենք սահմանային լարվածության որոշակի աճ: Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է հրադադարի խախտման մասին, հայկական կողմը հանդես է գալիս հերքումներով: Եթե դասական պրոցեսների մասին խոսենք, չնայած մեր իրողությունները բավականին հեռու են դասականից, Ադրբեջանը պատերազմի նախապատրաստման քաղաքականություն է նաև իրականացնում»,-ընդգծում է վերլուծական կենտրոնի տնօրենը:

Բաքվում պահվող մեր գերիների, Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի հարցերը քննարկման առարկա չեն դառնում բանակցային գործընթացում: Իշխանությունն ասում է՝ քայլեր են ձեռնարկում գերիների հայրենիք վերադարձի մասով, որոնք տեսանելի չեն:

«Այն պրոցեսը, որն այսօր տանում են Հայաստանի իշխանությունները, որևէ աղերս չունի իրական խաղաղության կառուցման գործընթացի հետ: Իրենք էլ շահագրգռված չեն այդտեղ ներառելու կետեր, առաջ քաշելու հարցեր, որոնք անհրաժեշտ են իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Այն պրոցեսը, որն այսօր ընթանում է, միակողմանի զիջումների և հարկադրանքի քաղաքականության արդյունքում թուղթ ստորագրելն է: Այդ պայմանագրի հանրայնացված կետերը նայելով՝ ակնհայտ է, որ դա կողմերից մեկի շահերի հիման վրա է կառուցված: Ադրբեջանը բացահայտ նշում է, որ այն կառուցվել է իր կողմից առաջարկված կետերի հիման վրա: Եթե ուզում ենք իրական խաղաղություն ունենալ, կան հարցեր, որոնք անպայման պետք է գտնեն իրենց լուծումը: Դա ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն է Հայաստանի սուվերեն տարածքներից: Աբսուրդային է խոսել մի իրավիճակի մասին, երբ թշնամու զինված ուժերն օկուպացրել են քո տարածքները, բայց դու գնում ես սահմանագծման և սահմանազատման գործընթացի, կանոնակարգ ես ընդունում, պատրաստվում ես կիսատ-պռատ փաստաթուղթ ստորագրել՝ անգամ չհամաձայնեցված կետերն էլ մի կողմ դնելով: Գերիների խնդիրը կարևորագույններից առաջինն է:

Չորս տարին շուտով կլրանա, դա այն ժամանակն է, որ հետևողական, տեղին արված աշխատանքը պետք է իր արդյունքները ցույց տար: Երբ 2021 թ. հունվարին Մոսկվայում պետք է կայանար հաջորդ եռակողմ հանդիպումը, նշում էինք, որ գերիների հարցը պետք է բարձրաձայնել: Հայաստանի գործող վարչապետը որևէ բառ չասաց այդ մասին, և հարցը երկրորդ պլան մղվեց, այսօր էլ նույն վիճակն է, այդ մասին ոչ մեկ չի խոսում: Ադրբեջանն իր քաղաքականությունն է առաջ քաշում, նրանք իր համար գերիներ չեն, դատապարտյալներ են: Միջազգային հանրությունն ի՞նչ պիտի ասի ավելին, եթե հայաստանյան կողմը հետևողական չէ: Եթե վերադառնանք իրական պրոցես և փորձենք իրական արդյունք ունենալ, առաջին հերթին պետք է լուծվի գերիների, պահվող անձանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը: Իրական խաղաղության հարցում առանցքայիններից է Արցախի հարցը, արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ իրենց հայրենիք վերադառնալու հարցը: Եթե այս մասին չենք խոսում, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շրջանակներում, չի կարող այդ խաղաղությունը լինել կայուն և իրական: Հայաստանի իշխանությունները նշում են, որ 17 կետից 13-ի շուրջ ունեն համաձայնություն, բայց այդ 13-ից որևէ մեկը երևի Հայաստանի ազգային, պետական շահերին համահունչ չէ: Այնտեղ չկա բալանս, որևէ իրական պրոցեսի մասին չենք էլ կարող խոսել»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները, որոնք վերջին շրջանում սրընթաց գնում էին դեպի Արևմուտք, որոշել են անմասն չմնալ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից ու չստորագրել ԵԽ նախարարների հայտարարությունը: Կրկի՞ն երկու պարանի վրա են խաղում: «Եթե փորձենք հասկանալ գործողությունների իմաստը, պետք է նախ հասկանանք նպատակը: Ինձ համար միանշանակ է, որ գործող իշխանությունների ցանկացած քայլի նպատակն իշխանությունը պահելն է և հնարավոր վերարտադրությունը, եթե խոսում ենք սպասվող ընտրական պրոցեսների մասին: Բոլոր քայլերը պետք է փորձենք այս համատեքստում դիտարկել: Նշեցինք, որ Արևմուտքը հարաբերականորեն ավելի պասիվ ռեժիմի է անցնելու մոտակա ամիսներին: Իշխանությունը, որի գերնպատակը սեփական աթոռը պահելն է, հասկանում է, որ այլ կողմերից կարող են խնդիրներ առաջանալ, և պետք է փորձի ինչ-որ իմաստով իրեն ապահովագրել: Իհարկե, աբսուրդային է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսքան տեղի ունեցածից հետո դեռ փորձում են: Սա իրենց կողմից վաղուց որդեգրված ու իրականացվող հին ձեռագիրն է՝ փորձել սեփական, անձնական շահերը պաշտպանելու համար ինչ-որ երաշխիքներ ստանալ, հնարավոր բանակցելու տեղեր թողնել: Պետական շահի մասին խոսք լինել չի կարող»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում