Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար
Ուսումնասիրելով Ryan Routh անունով տղամարդու սոցցանցերի հաշիվները և լուսանկարները, որոնք հիշեցնողւմ են ձերբակալվածին, BBC Verify-ն պարզել է, որ նա, մասնավորապես Ռուսաստանի հետ պատերազմում եռանդագին աջակցել է Ուկրաինային։
Facebook-ում նրա որոշ գրառումներ (որտեղ այժմ նրա էջը թաքնված է) և մեկ տեսահարցազրույցից ենթադրվում է, որ նա կամավորներ էր հավաքագրում Ռուսաստանի հետ պատերազմի համար և մեկնել է Կիև:
«Զինվորներ, խնդրում եմ, ինձ մի զանգեք։ Դեռ փորձում ենք հասնել նրան, որ Ուկրաինան ընդունի զինվորներ Աֆղանստանից և հուսով ենք՝ առաջիկա ամիսներին ինչ-որ պատասխան կստանանք... խնդրում եմ, համբերություն ունեցեք»,- հուլիսին նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ Դոնալդ Թրամփի սառը դիրքորոշումը քարոզարշավի կարևոր թեմաներից է, և հուսով ենք՝ Ուկրաինայի հետ կասկածյալի հնարավոր կապերի մասին ավելի շատ մանրամասներ կլսենք», - գրում է BBC Verify-ն:
Ռայան Ռութի անունով սոցիալական ցանցերի հաշիվները պարունակում են նաև պաղեստինցիներին աջակցող, ինչպես նաև Չինաստանի դեմ Թայվանին աջակցող հայտարարություններ, ներառյալ մեղադրանքներ, ըստ որոնց Չինաստանը կենսաբանական պատերազմ է մղում և որ այդ երկիրը կանխամտածված կորոնավիրուս է տարածել ամբողջ աշխարհում:
Ձերբակալվածի հայացքների ու դրդապատճառների, և առհասարակ նրա անվան ու անձի մասին առնչվող ոչ մի պաշտոնական տեղեկություն ԱՄՆ իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնել։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)