Գյուղի բնակիչներն աղիների քաղցկեղից ողջ մնալու ավելի քիչ հավանականություն ունեն
Գյուղական վայրում բնակվելը կարող է նվազեցնել աղիների քաղցկեղ ունեցող պացիենտների ողջ մնալու հավանականությունը։ Այս մասին տեղեկացրել է HealthDay-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում հաստ աղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղ ունեցող 58 հազար պացիենտների տվյալները՝ հավաքված 2006-2015թթ.։ Ողջ մնալու ամենաբարձր հավանականություն (72 տոկոս) նկատվել է ոչ աղքատ եւ քաղաքային շրջանների բնակիչների շրջանում, ամենացածրը (67 տոկոս)՝ նրանց մոտ, ովքեր ապրել են աղքատ եւ գյուղական վայրերում։
Աղքատ գյուղական շրջաններում 20-29 տարեկան մարդկանց շրջանում ողջ մնալու հավանականությունը կազմել է 64 տոկոս։ Մահացու ելքը գերազանցել է 1,1-1,4 անգամ։
Մինչ այդ գիտնականները պարզել էին, որ ԱՄՆ գյուղերում ապրող երեխաները շատ վնասակար մթերքներ են ստանում, որոնք բարձր քանակությամբ ճարպ, աղ եւ շաքար են պարունակում։ Մթերքները եւ ըմպելիքները՝ շաքարի հավելմամբ կամ նատրիումի բարձր պարունակությամբ խորհուրդ չեն տրվում մինչեւ երկու տարեկան երեխաներին, նշել են աշխատանքի հեղինակները։
Քաղաքից դուրս կյանքը նաեւ կարող է կապված լինել 19 տոկոսով սրտային անբավարարության ավելացման հետ։ Դա է հաստատել ԱՄՆ գիտնականների հետազոտությունը։ Արդյունքները կարող են կապված լինել բուժսպասարկման անհավասար հասանելիության եւ գյուղերում առողջ եւ ոչ թանկ ուտելիք վաճառող մթերային խանութների անբավարարության հետ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)