Պետք է խոցենք ռուսական հրթիռները. Լեհաստանը համաձայն չէ ՆԱՏՕ-ի հետ
Լեհաստանը և Ուկրաինայի հարևան մյուս երկրները պետք է խոցեն իրենց տարածքին մոտեցող ռուսական հրթիռները, նախքան դրանք կմտնեն իրենց օդային տարածք։ Դա անհրաժեշտ է, չնայած ՆԱՏՕ-ի հակազդեցությանը:
Financial Times (FT) պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Նրա խոսքով՝ Վարշավան պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը՝ չնայած մտավախություններին, որ Ուկրաինայի տարածքի վրա խոցումները կարող են Հյուսիսատլանտյան դաշինքը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի վերացնում յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունը իր օդային տարածքի պաշտպանության համար, դա մեր սահմանադրական պատասխանատվությունն է»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ այս ամառ Լեհաստանը անվտանգության երկկողմ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ, որով երկու երկրները պարտավորվել են ուսումնասիրել «Ուկրաինայի օդային տարածքում Լեհաստանի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման հնարավորությունը»։
Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մերժել է այդ առաջարկը, քանի որ այն սպառնում է դաշինքին «հակամարտության մաս դառնալ»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)