Պավել Դուրովին նկատել են Յուլյա Վավիլովայի հետ զբոսնելիս
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, ում ֆրանսիական դատարանը բաց թողեց գրավի դիմաց, նկատել են Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում մի կնոջ հետ զբոսնելիս։ Պարզվել է, որ Դուրովին ուղեկցել է Յուլյա Վավիլովան, հայտնում է Paris Match պարբերականը։ Դուրովը հագնված է եղել մուգ գույնի շապիկ եւ կրել է սեւ արեւապաշտպան ակնոց։ Հիշեցնենք, որ Պավել Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին, երբ դուրս էր եկել մասնավոր օդանավից՝ Ֆրանսիայի Լա Բուրժե օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։ Նրան մեղադրում են մի շարք իարվախախտումներում, այդ թվում նաեւօնլայն հարթակ ղեկավարելու մեջ, որի միջոցով անօրինական գործարքներ են իրականացվել։
Դուրովին դատարանը գրավի դիմաց բաց է թողել։ Գրավի արժեքը կազմել է 5 միլիոն դոլար։ Նա սակայն իրավունք չունի հեռանալու Ֆրանսիայից եւ գտնվում է դատական հսկողության ներքո։ 24-ամյա Վավիլովան մինչ Դուբայ տեղափոխվելը ապրել է Մոսկվայի Չերտանովո թաղամասում։ Աղջկա մայրը ձեռնարկատեր էր, ուներ մանկական հագուստի խանութ։ Վավիլովան ցուցադրում էր այդ հագուստը։ 2022 թվականին նա տեղափոխվել է Դուբայ, որտեղից անգլերենով վարում էր իր բլոգը։ Ինքը՝ Վավիլովան, իրեն անվանում է հաղորդավար, կրիպտո-ներդրող և վարում է արաբերեն կրիպտոարժույթի մասին ալիք: Վերջին մի քանի տարիներին աղջիկը Դուրովի հետ նույն օրերին եղել է Ղազախստանում և Ղրղզստանում: Նրան կասկածում են իսրայելական Մոսադի հետ համագործակցության մեջ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)