Իսրայելի բանակը բերվել է «բարձր պատրաստության» վիճակի
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գտնվում է «բարձր պատրաստության» վիճակում, քանի որ երկիրը պատրաստվում է իր դեմ հնարավոր հարձակումներին, որոնք կարող են տեղի ունենալ ի պատասխան Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրի և Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանություններին: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
ՊԲ խոսնակն ընդգծել է, որ զինվորականները գիտեն՝ ինչպես վարվել ցանկացած սպառնալիքի հետ:
Այսօր իսրայելական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելը համագործակցում է դաշնակիցների հետ՝ Հանիեի և Շուքրի սպանություններին Իրանի և «Հեզբոլլահ»-ի հնարավոր պատասխանը խափանելու համար։
Իրանի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդները խոստացել են վրեժխնդիր լինել Իսրայելից Հանիեի սպանության համար հինգշաբթի առավոտյան Թեհրանում նրա թաղման արարողության ժամանակ: «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատերազմը թևակոխել է «նոր փուլ», և Իսրայելը պետք է ակնկալի «ցասում և վրեժխնդրություն»:
Թեև Իսրայելի պաշտպանության բանակը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Սակայն ՀԱՄԱՍ-ը, Իրանը և նրանց դաշնակիցները մեղադրում են Իսրայելին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)