«Հայոց պատմություն» առարկան դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ
Կառավարության այսօրվա՝հուլիսի 11-ի նիստում կայացված որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները․
«Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել։
Սովորողները հնարավորություն են ստանում նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ պետությունը և պետական համակարգը չեն գործել: Սովորողը կկարողանա համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որն ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում»,- ասել է նա։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)