Ադրբեջանը զենքեր է արտադրում և ուղարկում Ուկրաինա․ «Ռիբար»
Ըստ «Ռիբար» Թելեգրամ-ալիքը՝ Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերք։
«OSINT-ի դերի հերթական օրինակը արդի պայմաններում կարեւորագույն տեղեկություններ ստանալու համար. ուկրաինացի ակտիվիստը որոշել է պարծենալ նրանով, որ մի ինչ-որ «գործընկեր երկիր» կազմակերպել է 122 միլիմետրանոց արկերի արտադրություն եւ կադրեր է տեղադրել արտադրամասերից։
Սակայն RTVI ալիքի լրագրողը տեսագրության եւ լուսանկարների մեջ նկատել է տեղեկատվական վահանակներ Palladium Defence and Security Solutions-ի՝ ադրբեջանական ընկերության խորհրդանշաններով, որի կենտրոնակայանը Բաքվում է։ Այն պաշտոնապես «Ուկրոբորոնպրոմ»-ի գործընկերն է, ինչը կարելի է տեսնել ձեռնարկության պաշտոնական կայքում։
Փաստորեն սա առաջին օբյեկտիվ վկայությունն է, որ Ադրբեջանը պատրաստում եւ ուղարկում է զինամթերքներ Կիեւի ռեժիմի համար։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում նաեւ Մեծ Բրիտանիայի փողերով. նույն սխեմայով ադրբեջանցիները նախկինում Ուկրաինայի ԶՈւ-ին էին ուղարկում ականազերծման միջոցներ։
Դե, իսկ Բաքվի իշխանությունների դիրքորոշումը հատուկ ռազմական գործողության հանդեպ վաղուց հայտնի է։ Դրա փոփոխությանն սպասելը ճիշտ չէր լինի առաջին հերթին հայրենական նախարարությունների (ան)գործության պատճառով, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքում անգամ երկրում ռուսամետ լրագրողների ձերբակալություններին»,- նշվել է հաղորդագրությունում ալիքի տարածած հայտարարությունում։
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է տեղեկությունը՝ համաձայն որի զենքեր է արտադրում և ուղարկում Ուկրաինա։
--00—ԼՀ


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)