Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը․
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2022 թվականի ընթացքում 1 միլիարդ 7 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 962 միլիոնը գոյացել է մասնավոր ընկերություններում իր ունեցած բաժնետոմսերի վաճառքից։ Այս մասին նշված է Մհեր Գրիգորյանի գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում, փոխանցում է«Հետք»-ը։
2017 թվականի հոկտեմբերի 30-ից Մհեր Գրիգորյանը բաժնետոմսեր է ունեցել «Արինս Գրուպ» ՍՊԸ-ում և «Ռեգիոն ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ում։ Բաժնետոսմերի ընդհանուր արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ։ 2022 թվականին Մհեր Գրիգորյանն այդ բաժնետոմսերը 962 մլն 424 հազ․ դրամով (ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար) վաճառել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանն է։
2003 թվականին հիմնված «Արինս Գրուպը» ուղղակի և անուղղակի ներդրումներ ունի «Արդշինբանկում», «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, «Կապիտալ ՎԻՊ», «Պրեմիում Պլազա» և մի շարք այլ ընկերություններում։
Մհեր Գրիգորյանին պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ բաժնետոմսերի առքուվաճառքը կատարվել է տվյալ օրվա դրությամբ բանկի հաշվեկշռային շուկայական գնով՝ բանկի զուտ ակտիվների արժեքին համամասնորեն։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)