Ֆրանսիան առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
Ֆրանսիան Հայաստան է առաքելու ընդհանուր առմամբ Arquus ընկերության արտադրած 50 «Բաստիոն» զրահամեքենա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի Սենատի բյուջեի պաշտպանության բաժնում։
Նշվում է, որ արդեն իսկ 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են։
Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են պաշտպանական զինատեսակներ մատակարարել Հայաստան։ Պաշտպանական և հարձակվողական զենքերի միջև այս տարբերակումը իրականում այնքան էլ պրակտիկ չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանային միջոցները համալրելու կարիքի հետ», – նշված է զեկուցողների փաստաթղթում, որոնք նաև խորհուրդ են տալիս «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)