Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` ցուցմունք չտալու համար
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Գեներալ Արզումանյանն արդեն 1.4 տարի է կալանքի մեջ է, որովհետև «մեղավոր» է 44-օրյա պատերազմի վերջին 11 օրը ՊԲ-ի հրամանատարությունը ստանձնելու համար:
Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` համապատասխան ցուցմունքներ չտալու համար:
Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար:
Պատերազմի օրերին շատերն են տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սխալվել, բացթողումներ ունեցել, ինչից տեսականորեն, միգուցե, չէր կարող խուսափել նաև Արզումանյանը, սակայն իշխանության քաղաքական թիրախավորումը և ընտրովի արդարադատությունը ցույց են տալիս, որ գեներալն առաջին հերթին նստած է, որովհետև նրան իշխանությունը նախապես պատերազմի մեղավոր է նշանակել:
Դատա-իրավական համակարգը, տարատեսակ քննիչ հանձնաժողովներն ու քաղաքական իշխանությունը հարցի տեխնիկական, քաղաքական, և քարոզչական փաթեթավորումն են ապահովում, որի նպատակը պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելն է:
Սրանց խնդիրը` պատերազմի հանգամանքներ բացահայտելը չէ, սրանք ամեն ինչ անում են ժողովրդի դեմ իրականացրած թշնամական գործողությունները պարտակելու և պատասխանատվությունից փախչելու համար»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)