Իսրայելը պետք է երկար ժամանակ կռվի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ այն ոչնչացնելու համար․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ եթե Իսրայելը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, ապա պատերազմը կտևի 10 տարի, և Իսրայելի իշխանություններին կոչ է արել ավելի ճշգրիտ ձևակերպել իրենց նպատակը հակամարտությունում։
Ռիա Նովոստիի հաղորդմամբ, Մակրոնն այս մասին ասել է Դուբայում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի (COP28) շրջանակում կայացած մամուլի ասուլիսում․
«Կարծում եմ, որ այժմ Իսրայելի իշխանությունները պետք է ավելի ճշգրիտ ձևակերպեն իրենց նպատակը։ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը, ի՞նչ է դա, և որևէ մեկը հնարավո՞ր է համարում։
Եթե դա է նպատակը, ապա պատերազմը կտևի 10 տարի։ Այսպիսով, այս նպատակը պետք է հստակեցվի»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ մի ամբողջ տարածքի ոչնչացումը կամ ողջ քաղաքացիական ներուժի ռմբակոծումը լավ պատասխան չէ ահաբեկչական խմբավորման գործողություններին։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)