Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ
Դեկտեմբերի 2-ի երեկոյան Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
Հարձակվողը բերման է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ձերբակալությունից առաջ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»։
Նախարարն ասել է, որ հարձակվողը տառապում էր հոգեկան խանգարումներից և բուժում էր անցնում . նա ոստիկանությանը հայտնի էր որպես արմատական իսլամի կողմնակից։
Ըստ Le Figaro-ի՝ տղամարդը հայտարարել է, որ դեմ է Պաղեստինում մուսուլմանների սպանությանը, ինչպես նաև Ֆրանսիային անվանել է Իսրայելի «մեղսակից»:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ սպանվածը Գերմանիայի քաղաքացի է։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)