Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դատարանը գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառեց գրավ և վարչական հսկողություն։
Ես ինքս դժգոհ եմ այս որոշումից, որովհետև ճիշտ է` պահման պայմանների փոփոխություն եղավ, սակայն այս գործի տրամաբանության շրջանակներում սա անընկալելի ու անընդունելի է:
Խաչատուրովը 8-9 ամիս է` ինչ կալանավայրում է` օդից իջեցված քրեական գործով:
Այս ամիսների ընթացքում հաճախակի այցելել եմ, երկար խոսել ենք, վերլուծել իրավիճակն ամենատարբեր ռակուրսներից:
Ամենաքիչն ինչն իրեն հետաքրքրում էր` իր անձնական ազատությունն էր:
Չափազանց վատ ապրումների մեջ էր սեպտեմբերյան ողբերգության օրերին, որովհետև իր ընկերները կռվում էին, զոհվում, գերեվարվում, իսկ ինքը` ճաղերի հետևում էր:
Ինչևէ, սրանով խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են, իսկ թե առաջիկայում ինչ նոր անակնկալներ կլինեն` դեռ պարզ չէ. իշխանության անբարոյական վարքը հաշվի առնելով, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»,- գրել է Աբրահամյանը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)