Իսրայելն արգելել է հումանիտար օգնության մատակարարումը Գազա «Ռաֆահ» անցակետով
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Իսրայելն արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված «Ռաֆահ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր իսրայելական օկուպացիոն ուժերը «Ռաֆահ» սահմանային անցակետում գործող բոլոր կազմակերպություններին և կառույցներին տեղեկացրել են, որ Եգիպտոսից մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների անցումը Գազայի հատված այսօրվանից սկսած և մինչ հաջորդ ծանուցումն արգելված է»,- ասված է կազմակերպության X-ի միկրոբլոգում։
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իսրայելի այս որոշումն էլ ավելի է սաստկացնում Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տառապանքը և բարդացնում այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք փորձում են «թեթևացնել խաղաղ բնակիչների և տեղահանվածների դժվարությունները Գազայի հատվածում շարունակվող ագրեսիայի պայմաններում»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)