Քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը. զեկույցը կներկայացվի երկու ամիս անց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին կավարտի իր աշխատանքը: Աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովը պետք է ամփոփիչ զեկույց հրապարակի՝ ներկայացնելով իր եզրակացությունը եւ պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքները:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր: Քննիչ հանձնաժողովը պատրաստի ամբողջական զեկույցը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր:
Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը նաեւ քննիչ հանձնաժողովի անդամ է հանդիսանում, ասաց, որ հանձնաժողովը վերջնական զեկույցը կներկայացնի լիազորությունների ավարտից 2 ամիս անց: Ստացվում է՝ փետրվարին արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի:
Հասկանալի է, որ նրանք նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանին մաքրագրել պատերազմի աններելի մեղքերից, միայն դրա համար է Անդրանիկ Քոչարյանը շոուներ բեմադրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)