Գլոբալ տաքացման պատճառով Երկրի ծովերը ենթարկվում են արևադարձային տեսակների ներխուժմանը
Սաութհեմփթոնի համալսարանի բրիտանացի կենսաբաններն ուսումնասիրել են նոր գլոբալ երևույթը՝ ծովային միջավայրի պայմանների փոփոխությունները գլոբալ տաքացման ազդեցության տակ։ Հետազոտությունը հրապարակվել է Trends in Ecology and Evolution (TEE) գիտական ամսագրում:
Ջրի ջերմաստիճանը բարձրացմանը զուգընթաց օվկիանոսների արևադարձային տեսակները հասարակածից տեղաշարժվում են դեպի բևեռներ: Միաժամանակ բարեխառն լայնություններում ապրող տեսակները աստիճանաբար կրճատվում են, քանի որ նրանց համար չափազանց շոգ է դառնում, և նրանց տարածք նոր գիշատիչներ և այլ օրգանիզմներ են ներխուժում:
Ծովային կյանքի զանգվածային տեղաշարժը, որը կոչվում է արևադարձայնացում, փոխում է օվկիանոսների էկոլոգիական լանդշաֆտը և հանգեցնում էկոհամակարգերի, կենսաբազմազանության և, հնարավոր է, համաշխարհային տնտեսության համար հետևանքների հեղեղի:
Գիտնականները պարզել են, որ արևադարձային ծիծեռնակ-ձկները և բարեխառն գոտու խութերի ձկները փոխում են իրենց սնման և սոցիալական վարքագիծը՝ համակեցությունն ապահովելու համար:
Այլ էվոլյուցիոն հետևանքներ կարող են լինել առավել ջերմակայուն տեսակների տարածումը կամ յուրահատուկ գենետիկական բազմազանության կորուստը՝ բարեխառն գոտում օրգանիզմների տեսակների կրճատման պատճառով: Գենետիկական բազմազանության այս կրճատումը կարող է բացասական հետևանքներ ունենալ, քանի որ պահպանված տեսակներին ավելի դժվար կլինի ապագայում հարմարվել նոր սթրեսային գործոններին:
«Արևադարձայնացման բացասական հետևանքները մեղմելու միջոցներից մեկը արևադարձայնացման ենթարկվող տարածաշրջաններում ծովային պահպանվող տարածքների ցանցերի ստեղծումն է: Այս արգելոցներում ավելի մեծ հնարավորություններ կլինեն ձկնորսության ազդեցության և ապրելավայրերի դեգրադացիայի հետևանքների վերացման համար:
Այսպես մենք կենդանատեսակներին հնարավորություն կտանք հարմարվելու արևադարձային պայմաններին, մինչև որ կարողանանք ավելի կարևոր գործողություններ ձեռնարկել գլոբալ տաքացումը դանդաղեցնելու համար», - ասել է հետազոտության համահեղինակ Ֆիլ Ֆենբերգը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)