Վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվադաշտում լուր տարածվեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Մոսկվայի Տվերսկայա փողոցում ձերբակալել են եւ շուտով կարտահանձնեն Հայաստանին։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը դիմել էր ռուսական կողմին՝ նրան արտահանձնելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել։ Լուրը տարածվելու օրը դատախազությունից փորձել էինք ճշտել` ճի՞շտ է, որ Պողոսյանին պատրաստվում են հանձնել Հայաստանին, սակայն դատախազությունը, հավանաբար խորհրդավորություն պահպանելու համար, ասել էր, որ չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք դատախազությունից ճշտել՝ ի՞նչ նորություն կա․ վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ։ Պարզվեց՝ դատախազությունն ինտրիգների սիրահար է․ նույն տեքստը փոխանցեցին՝ չեն մեկնաբանում։ Նշենք նաեւ, որ հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ իրականում Միհրան Պողոսյանն ընդամենը վարչական կարգով ձերբակալվել է՝ ճանապարհային ոստիկանության հետ վիճաբանության պատճառով, ապա ազատ արձակվել, եւ արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)