Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ պետություն պետք չէ, բայց ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. Պուտին
Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ ու բազմազգ պետություն պետք չէ. այս մասին Համաշխարհային ռուսական հավաքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք ուզում են մասնատել և թալանել Ռուսաստանը, բայց ուժով չեն կարողանում, ուրեմն պետք է քաոս սերմանել: Մենք ոչ մեկին թույլ չենք տա մասնատել Ռուսաստանը, այն միակն է», - ասել է Պուտինը:
Նա կոչ է արել հիշել 1917 թվականի հեղափոխության, դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի և ԽՍՀՄ փլուզման դասերը:
«Ժողովուրդը դեռևս վճարում է անջատողականներին զիջելու և կենտրոնական իշխանության թուլության գինը»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ միասնական, ուժեղ և ինքնիշխան Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել Ռուսաստանի և երկրի տարածքում ապրող այլ ժողովուրդների ինքնիշխան զարգացումը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)