Իրանն ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում Թուրքիայի ներկայությամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելությամբ. նախկին պատգամավոր
Իրանը, խոսելով արտատարածաշրջանային ուժերի առկայության մասին, ավելի շատ մտահոգված է նատոյական Թուրքիայի ներկայությամբ Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում, քան՝ Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությամբ։ Այս մասին նոյեմբերի 28-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան Կարեն Խանլարյանը։
Նրա խոսքով՝ Թեհրանի այս մոտեցումը վերաբերում է Թուրքիային ոչ թե որպես առանձին երկրի, այլ որպես ՆԱՏՕ-ի անդամի։
Նա կարծում է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումը կնշանակի ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ Իսրայելի ներկայություն ողջ հարավկովկասյան տարածաշրջանում։
«Կարծում եմ՝ Իրանի հիմնական մտահոգությունը սրա հետ է կապված, այլ ոչ թե ԵՄ առաքելության։ Բացի այդ, եթե Թուրքիան ազատ ելք ունենա դեպի Ադրբեջան, կարող է վերահսկողության տակ վերցնել Կասպից ծովը։ Դա կնշանակի, որ Կենտրոնական Ասիան մինչև Պակիստան կգտնվի ՆԱՏՕ-ի ռազմական վերահսկողության տակ»,- հավելեց Խանլարյանը։
Նա ենթադրում է, որ այս պահին Սյունիքի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի հավակնությունների դեմ հիմնական զսպիչն Իրանի սկզբունքային դիրքորոշումն է։
«Եթե Իրանը միջամտի Մերձավոր Արևելքի գործընթացներին, և ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ թուլանա, ապա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի հավանականությունը կմեծանա։ Սակայն նման սցենարը քիչ հավանական է»,- ընդգծեց պատմաբանը։
Նրա գնահատմամբ՝ Թեհրանը կարող է նույնիսկ առանց ռազմական միջամտության այլ երկրներին հետ պահել անցանկալի գործողություններից, ինչպես դա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։
«Իրանը հզոր քաղաքական և դիվանագիտական լծակներ ունի Ադրբեջանի վրա։ Այս լծակները սկսել են տեսանելի լինել 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։ Եվ այսօր այդ լծակներն էլ ավելի են ուժեղացել»,- պարզաբանեց Խանլարյանը։
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա Իրանն այն դիտարկում է ոչ թե որպես հակամարտությունների կարգավորման հարթակ, այլ որպես հետկոնֆլիկտային իրավիճակի քննարկման հարթակ։
«Այս առումով ձևաչափը կարող է օգտակար լինել ողջ տարածաշրջանի համար։ Բայց եթե Ադրբեջանը փորձում է օգտագործել «3+3»-ը կոնֆլիկտային հարցերը լուծելու համար, ապա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի դրան»,- ասաց պատմաբանը։
Եթե Երեւանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները, ապա Իրանն այս առումով կարող է լավ գործընկեր դառնալ ոչ միայն անվտանգության, այլեւ այլ ոլորտներում, վստահ է նա։
«Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիան չպետք է շփոթել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ»,- եզրափակեց նախկին պատգամավորը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)