«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել ՀՀ-ից բուսական արտադրանքի խախտումների մասին
Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ: Տեղեկությունը նշված է գերատեսչության հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։
«Ընդ որում, նոյեմբերին խախտումների կտրուկ աճ է գրանցվել. միայն նոյեմբերի 24-26-ին գրանցվել է 36 դեպք»,- նշված է հայտարարության մեջ:
Գերատեսչության կարծիքով՝ դա վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար։
Նշվում է, որ ռուսական կողմը տեղեկացրել է բոլոր խախտումների մասին Հայաստանի իրավասու գերատեսչությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկություններ մինչ օրս չեն ստացվել:
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի առաքումը կանխելու համար և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել այդ մասով իրականացված աշխատանքի մասին։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)