Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելու
Հրադադարի ավարտից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունները լինելու են ավելի ինտենսիվ և տարածվելու են անկլավի ամբողջ տարածքում։ Ինչպես գրում է Haaretz պարբերականը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Դրանք (մարտերը - խմբ.) ավելի մասշտաբային կլինեն և կընդգրկեն ամբողջ Գազայի հատվածը»,- ասել է Գալանտը:
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն օգտագործելու է զինադադարը վերախմբավորվելու և հանգստանալու համար, հետևաբար, զինադադարի ավարտից հետո Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նախ հարվածներ է հասցնելու օդուժի ու հրետանու միջոցով, և միայն դրանից հետո է վերսկսելու հետևակի առաջխաղացումը։
Հիշեցնենք, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի հաստատման շուրջ, իսկ ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)