Հայտնվել են մատիտ բռնող կիսագրագետներ, ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա. Կամո Արեյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նկատեց՝ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա:
«Աշխատանքի ամբողջ անորակությունը, բարդությունը գալիս է այս նախագծերի անորակությունից, ուստի մեր խնդրանքն է, որ այդ նախագծերը պարզապես չընդունվեն»,- ասաց Արեյանը:
Նա շեշտեց՝ հաջորդ կարևոր հանգամանք այն է, որ մեր վարչականի ղեկավարներն ու վարչության պետերը պետք է ուղղակի բնության մեջ նախագծողի հետ լինեն տեղում.
«Երբեմն ուղղակի անընդունելի անհամապատասխանություններ են բերում ներկայացնում վարչականի ղեկավարներին նախագծողները, հետո ինքը՝ վարչականի ղեկավարն ավելի ճիշտ է ուղղում այդ նախագիծը, քան նախագծողն է իրականացնում»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ իրականում շատ խնդիրներ հենց գալիս են նախագծման փուլից և իրականում ինչքան որակով լինի նախագիծն ի սկզբանե, այդքան հետագա աշխատանքը ավելի հեշտ կլինի:
«5 աշխատակից ունեցող տեխհսկողը մեր 105 ընթացիկ աշխատանքներն է հսկում: Այսինքն պարզ է, որ այդ 5 աշխատակցով մարդը գրասենյակից դուրս չի եկել, ինքը թուղթ է մրել: Հետևապես առաջին հերթին պահանջը մեր նկատմամբ և՛ նախագծային աշխատանքների նկատմամբ տեխնիկական առաջադրանքները վերանայել, և՛ տեխհսկողների նկատմամբ տեխնիկական առաջադրանքները վերանայել: Սա ապրանք չի, սա ծառայություն է»,- ասաց Ավինյանը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)