Հակասեմականության համար մեղադրվող Մասկը կմեկնի Իսրայել
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկուշաբթի կհանդիպի աշխարհի ամենահարուստ մարդու, ձեռներեց Իլոն Մասկի հետ, հայտնում է CNN-ը՝ հիշեցնելով, որ Tesla և SpaceX ընկերությունների գործադիր տնօրենին մեղադրում են հակասեմականությանն աջակցելու համար:
Երկուշաբթի կեսօրին Մասկը պետք է հանդիպի Հերցոգի հետ փակ դռների հետևում: Հանդիպման ժամանակ Իսրայելի նախագահը կընդգծի առցանց տիրույթում աճող հակասեմականության դեմ պայքարելու անհրաժեշտությունը, հայտնում է նախագահի գրասենյակը:
Իսրայելի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ նաև ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվողների ընտանիքների ներկայացուցիչները նույնպես կմիանան հանդիպմանը և Մասկին կպատմեն «հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած ահաբեկչության սարսափները»։
Հիշեցնենք, որ վերջերս Մասկը մեկնաբանել էր X-ի օգտատերերից մեկի հրապարակումը, որում գրված էր, որ «հրեական համայնքները սպիտակամորթների նկատմամբ նույն դիալեկտիկական ատելությունն են քարոզում, ինչ նրանք պահանջում են դադարեցնել իրենց հանդեպ»
«Դուք իսկապես ճշմարտությունն եք ասում»,- այս հրապարակմանն արված մեկնաբանությունում գրել էր գործարարը։ Դրանից հետո նրան մեղադրել էին հակասեմականության համար:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)