Դեբետի խաղահրապարակում հոսանքահարված 11-ամյա աղջիկն Արցախից տեղահանված ընտանիքից էր
Լոռու մարզի Դեբետ գյուղում երեկ՝ հունիսի 6-ին, 11-ամյա աղջնակը գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում դիպել է տեղադրված լուսավորող էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարին եւ մահացել:
NEWS.am-ի հետ զրույցում Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը պատմեց, որ խաղահրապարակում տեղադրված էլեկտրասյունը շրջանաձեւ է, երեխան մտել է նստարանի տակ, որտեղից լուսավորության հոսանքալարի աղբյուրն է եղել, բացել է ժապավենը եւ հոսանքահարվել.
«Սակայն այս պահին դեռեւս քննչական գործողություններ են տարվում, ինֆորմացիան դեռեւս ճշտվում է: Շրջանաձեւ կոնստրուկցիա է, եւ վրան էլ շրջանակ, դրանից հետո լուսավորության այդ համակարգն է: Բոլորը հողի տակից է սնուցվում, որտեղից էլ խողովակով բարձրանում է: Թե ինչպես են բացել երեխաները, ես չեմ կարող ասել, առայժմ անհայտ է»։
Անուշ Սարգսյանը նշեց, որ դեպքին ականատես են եղել նաեւ այլ երեխաներ:
Նա ասաց, որ աղջկա ընտանիքում 8 երեխա էին, նրանք Արցախից տեղահանված էին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)