Սելավաջրերը փակել են Հայաստան-Վրաստան երկաթուղին
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը մի քանի օրվա տեղումների հետեւանքով առաջացած սելավաջրերը փակել են երկաթուղային ճանապարհը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Ալավերդի-Ախթալա ուղեմասում։ Երկաթուղին մոտ 100 մետր ծածկված է ցեխով եւ ջրահոսքով։ Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։
Բնական երեւույթի պատճառով խախտվել է գնացքների երթեւեկությունը դեպի Վրաստան ուղղությամբ։ Երեւան-Թբիլիսի ուղեւորատար գնացքը չեղարկվել է, «Հարավկովկասյան երկաթուղիները» օպերատիվ կերպով կազմակերպել է մոտ 100 ուղեւորների՝ գնացքից ավտոմեքենաներ տեղափոխումը։ Ընկերությունը ներողություն է խնդրում ուղեւորներից պատճառված անհարմարությունների համար։
Գիշերվանից մինչ այս պահը «Հարավկովկասյան երկաթուղու», արտակարգ իրավիճակների նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուժերով կատարվում են հետեւանքների վերացման աշխատանքներ, ինչը դժվարանում է չդադարող սելավաջրերի պատճառով։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)