Ստեղծվել է ռոբոտ-խոհարար, որը YouTube-ի տեսանյութերը դիտելով ուտեստներ կպատրաստի
Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները ստեղծել են ռոբոտ-խոհարար, որը սովորում է բաղադրատոմսեր՝ նայելով տարբեր ուտեստների պատրաստման տեսանյութեր։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է IEEE Access գիտական ամսագրում։
Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված սիմուլյացիոն մեքենայական ուսուցման մեթոդի վրա: Սարքը նայում է, թե ինչ է անում մարդը տեսանյութում, իսկ հետո փորձում է վերարտադրել տեսածը։ Գիտնականները բացատրել են, որ նույն սխեմայով, որպես կանոն, մարդիկ կատարելագործում են իրենց խոհարարական հմտությունները։
Հետազոտության շրջանակներում ռոբոտի մեջ ներբեռնել են ութ պարզագույն աղցանների բաղադրատոմսեր։ Այնուհետեւ նրան ցույց են տվել այդ ուտեստների պատրաստման տեսահոլովակները։ Ձեռքի շարժումներով եւ բաղադրիչներով մեքենան որոշում է բաղադրատոմսը եւ սկսում կրկնել պատրաստման փուլերը։
Դիտված 16 տեսանյութերից ռոբոտը ճիշտ է հայտնաբերել բաղադրատոմսը 93 տոկոս դեպքերում: Ընդ որում, մեքենան միայն 83 տոկոս դեպքերում է կարողացել ճանաչել մարդ-խոհարարի կոնկրետ գործողությունները։
Հետազոտողները նշել են, որ առայժմ ռոբոտը չի կարողանում կրկնել հայտնի շեֆերի կերակրատեսակները, որոնց տեսագրությունները հաճախ հայտնի են դառնում սոցցանցերում: Խնդիրն այն է, որ մեքենան ի վիճակի չէ նույնականացնել մարդու արագ շարժումները։ Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ ժամանակի ընթացքում տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց ռոբոտը կկարողանա YouTube-ով պատրաստել սովորել:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)