Գիտնականները բացահայտել են քարե դարի տարօրինակ առարկաների հանելուկը
Ֆրանսիայում հայտնաբերված քարե դարի հանելուկային, C-աձև, եղջերուի եղջյուրներից պատրաստված փոքրիկ առարկաները տարակուսանքի մեջ էին պահում գիտնականներին ավելի քան 150 տարի, սակայն հիմա այդ արտեֆակտներն ուսումնասիրող ժամանակակից փորձարկումը, թերևս, բացահայտում է դրանց նշանակությունը․ դրանք, հավանաբար, պատրաստվել և կիրառվել են են որպես կոթ նիզակների նետիչների համար, ասվում է նոր ուսումնասիրության մեջ։
Հայտնագործությունն արվել է կիսալուսնի ձև ունեցող, խոզերի և եղջերուների մարմինը խոցող փոքրիկ տեգերի նետման համանման սարքերի համեմատությամբ։ Այդ փորձարկումների հաջողությունը թույլ է տալիս ենթադրել, որ եղջյուրներից պատրաստված առարկաներն ինչ-որ ժամանակ ամրացվել են փայտե նիզականետներին, ասվում է Science ամսագրում տպագրված ուսումնասիրության մեջ։
Առաջին բաց օղակը հայտնաբերվել է վերին պալեոլիթի արտեֆակտների մեջ Ֆրանսիայի հարավարևմտյան Լե Պլակար քարանձավում 1870-ական թվականներին։ Դրանից հետո գտնվել է ևս 10-ը, ընդ որում բոլորը Ֆրաանսիայում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)