Տիգրանաշենի դերն ամենևին գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության ճանապարհի կարևորագույն հատված է. Ոսկանյան
Տիգրանաշենի դերն ամենևին գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության ճանապարհի կարևորագույն հատված է. Ոսկանյան
Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենի ճանապարհի նշանակությանը:
«Երևի հարյուր անգամ մեքենայով անցել եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն ճանապարհով, որն այլընտրանք է Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն հիմնական մայրուղու։
Ոտքով էլ շրջել եմ տարածքի սարուձորերում. գեղատեսիլ վայրեր են, լի՝ հայկական պատմամշակութային հուշարձաններով ու բնության հրաշք տեսարաններով։
Սակայն նշված ճանապարհը ներկա վիճակում չի կարող սպասարկել ոչ միայն Հայաստան-Իրան, այլ նաև Հայաստանի մնացյալ հատվածը Վայոց ձորին և Սյունիքին կապող տրանսպորտային հոսքերը՝ հատկապես Շաղափ-Լանջանիստ նեղ ոլորաններով հատվածում, որտեղով նույնիսկ մարդատար մեքենան է դժվարությամբ անցնում, իսկ կցորդիչով բեռնատարը չի կարողանա շարժվել, ինչպես նաև Վեդի քաղաքում, որտեղ ընդսմենը մի քանի նման բեռնատար կառաջացնեն հսկայական խցանում։
Այս իմաստով Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է, և ինչպես հայկական հողի ամեն սրբազան կտոր, չպետք է հանձնվի թշնամուն»։
Նշենք, որ այսօր Մոլդովայի հայերի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, որ պետք չէ գերագնահատել, այ ճանապարհային առումով որեւէ խնդիր չի ստեղծում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)