Չինաստանում հայտնաբերվել է բունկեր, որտեղ 2-րդ համաշխարհայինի ժամանակ մարդկանց վրա փորձեր են անցկացվել
Չինաստանում հնագետները հայտնաբերել են գաղտնի ստորգետնյա բունկեր, որը ճապոնացի գիտնականները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործում էին մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարելու համար:
Չինաստանի հյուսիս-արևելյան Հեյլունցզյան նահանգի Անդա քաղաքի մոտակայքում հայտնաբերված «Սարսափի բունկեր»-ն օգտագործվել է Ճապոնական բանակի տխրահռչակ 731 ստորաբաժանման կողմից 1931-1945 թվականներին՝ Չինաստանի ճապոնական օկուպացիայի ժամանակ:
Ճապոնացիների կողմից 1941 թվականին կառուցված և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ճապոնացիների հանձնվելը գործած լաբորատորիան 731 միավորի ամենամեծ հետազոտական հաստատությունն էր, սակայն դրա ճշգրիտ վայրը մինչ օրս կորած էր:
Մինչև 12000 տղամարդ, կին և երեխա սպանվել է 731 միավորի սադիստական փորձերի արդյունքում, որոնք ներառում էին փորձնական նռնակներ, մանրէային ռումբեր, բոցավառիչներ և քիմիական զենք։ Մարդիկ նույնպես ենթարկվում էին ջրազրկման, սպանվում էին պտտվող ցենտրիֆուգներում, հիվանդ կենդանիների արյուն ներարկվում, ճառագայթում էին ռենտգենով, վիվիսեկցիայի ենթարկվում առանց անզգայացման և պահվում էին ցածր ճնշման խցիկներում, մինչև նրանց ակնագնդերը չթափվեին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)