Georgian Airways-ը ռուսաստանցիների համար հունիսի 15-ից դեպի Եվրոպա տարանցիկ չվերթներ կգործարկի
Georgian Airways ավիաընկերությունը Ռուսաստանի քաղաքացիների համար տարանցիկ չվերթեր կսկսի դեպի եվրոպական քաղաքներ։ Ցանկում հինգ ուղղություն է՝ Միլան, Փարիզ, Վիեննա, Լառնակա, Սալոնիկ։ Այս մասին RTVI-ին հայտնել է ընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։
«Կարծում ենք, որ այդ երթուղիներով բավականին մեծ պահանջարկ կլինի։ Թբիլիսիով ավելի հարմար եւ արագ կլինի քան այլ ուղղություններով»,- ասել է նա։
Գաիաշվիլին նշել է, որ թռիչքները կիրականացվեն հունիսի 15-ից։