Իրեն հասնում է ոչ թե 29 800 , այլ 2 մետր՝ երկարությամբ, 1 մետր լայնքով տարածք ընդամենը՝ այս արևի տակ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը չի որոշելու մեր կյանքի ընթացքը և իրավունք չունի ստորագրել որէ փաստաթուղթ, որով տարածքներ կհանձնվեն թշնամուն։
«Ուզում է՝ իրեն պատռտի, պատերով տա, գոռա, կանչի, սթափ և ոչ սթափ վիճակում լինի, չունի իրավունք ստորագրելու՝ հանձնելու որևէ բան։ Իրենց հայրական տնից չեն բերել»,- կառավարության շենքի դիմաց, հաջակցություն զոհված զինծառայողների ընթացող ակցիայի ժամանակ ասաց Սրբազանը՝ լրագրողների հետ զրույցում։
«29 800 կիլոմետրը շատ նման է 30 արծաթին։ Շատ նման է։ Իրեն հասնում է ոչ թե 29 800 , այլ 2 մետր՝ երկարությամբ, 1 մետր լայնքով տարածք ընդամենը՝ այս արևի տակ։ Ուրիշ ոչ մի բան չի հասնում։ Եվ ես ասում եմ, որ որևէ կերպով, ամենավերջին, իր կարծիքով, ստորագրությունը դնելու իրավասություն ոչ ոք չի տվել նրան։
Թող չնայի և թող չնայեն մեր ժողովրդի՝ ապատիայի մեջ գտնվելու վիճակին։ Վստահեցնում եմ, որ այն հրաբուխը, որը կա՝ հավաքված, իր ասելիքն ասելու է»,- շեշտեց Բագրատ Սրբազանը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)