Թուրքիան սահմանափակում է կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, իրավուքները․ ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետական դեպարտամենը հրապարակել է Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի՝ 2022 թվականի միջազգային կրոնական ազատության մասին զեկույցը, որտեղ ներկայացված են տարբեր երկրների կրոնական ազատության մակարդակը և առկա խնդիրները։
Այսպես, Թուրքիային վերաբերող զեկույցում ասվում է, որ չնայած երկրի սահմանադրությամբ արգելվում է կրոնի խտրականությունը, կառավարությունը շարունակում է սահմանափակել մահմեդական և ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների իրավունքները, հատկապես նրանց, որոնք ճանաչված չեն 1923 թվականի Լոզանի համաձայնագրի՝ կառավարության մեկնաբանությամբ, որը միան ներառում է Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու հետևորդներին, հրեաներին և Հույն Ուղղափառ Եկեղեցու հետևորդներին։
Կառավարությունը շարունակում է չճանաչել ոչ մահմեդական փոքրամասնությունների ղեկավարությանը կամ վարչական կառույցները, ինչպիսիք են Կոստանդնուպոլսի հայ առաքելական պատրիարքարանը, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքարանը և գլխավոր ռաբինատը՝ որպես իրավաբանական անձինք, ինչը նրանց թույլ չի տալիս գնել կամ սեփականության իրավունք ունենալ կամ դատարանում պահանջներ ներկայացնել:
Հղում անով Jerusalem Post-ին՝ նշվում է, որ հունվարին թուրքական իշխանամետ լրատվամիջոցները հոդված են հրապարակել, որտեղ նշվում է, որ «հրեական ազդեցություն» է ներգրավված եղել «հայերի տեղահանության» մեջ՝ հղում անելով Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայոց ցեղասպանությանը:
Մարտին դատարանը արդարացրել է երեք տղամարդու, ովքեր մեղադրվում էին 2021 թվականին «կրոնական արժեքները վիրավորելու» մեջ այն բանից հետո, երբ նրանք տեսանկարահանել են իրենց Ստամբուլի Սուրբ Թավակոր հայկական եկեղեցու դարպասների վրա պարելիս և դրանց վրա գտնվող խաչը վնասելիս։
Ապրիլին «Ակոս»-ի սյունակագիրն անդրադարձել է Ստամբուլի Բոմոնտի Միհիթարյան հայկական դպրոցի դարպասի վրա գծված սվաստիկային և նշել, որ Հոլոքոստի և պատմության ընթացքում իրականացված այլ ցեղասպանությունների մասին կրթության բարելավման անհրաժեշտության մասին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)