Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԱԺ համաձայնությունը. պաշտպան
Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ - սահմանադրական օրենք, 108-րդ հոդված), իսկ ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին։ «Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար Ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։
Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ»,-գրել է նա: Պաշտպանը նաև հայտնել է, որ Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։
Պատգամավորը պահվում է Երևանի ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում:


















































Դատախազությունը Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց
Քաղաքական որոշումը կայացված է. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորին
Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին՝ բարձր․ պատգամավորներն այցելել են Մհեր Սահակյանին
Հարց՝ ու՞մ է դա պետք. Պատասխան՝ քպ-ական сброд-ին, որը և հատուկ հրահրել է ծեծկռտուքը
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին